Ներքին 1 տարի առաջ - 12:26 21-09-2024

Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք նոր եռանդով աշխատել, որպեսզի ամրապնդենք մեր պետությունը և ապահովենք բարեկեցություն յուրաքանչյուր հայաստանցու համար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը։ Այս ճանապարհը ուղեկցվել է բազում փորձություններով ու դժվարություններով, սակայն մենք կարողացել ենք ամուր մնալ՝ հանուն մեր արժանապատիվ ապագայի։

Անկախությունը մեր ժողովրդի համար վերածննդի պահ էր՝ ապագան կերտելու հնարավորություն։
Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք նոր եռանդով աշխատել, միասնական լինել, որպեսզի ամրապնդենք մեր պետությունը, զարգացնենք մեր քաղաքները և ապահովենք բարեկեցություն յուրաքանչյուր հայաստանցու համար։

Մեր երեխաներին թողնելով ինքնիշխան ու զարգացող երկիր՝ մենք վստահ ենք, որ նրանք կշարունակեն պահպանել ու պաշտպանել մեր արժեքներն ու անկախությունը։ Միասնականությունը և միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը մեր ապագայի գրավականն է։
Շնորհավոր անկախության տոնը», - ասված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան