Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 16:55 16-03-2025

ՌԴ զորքերն ազատագրել են Կուրսկի շրջանի Սուջա քաղաքը

Ռուսաստանյան ուժերը շարունակում են հարձակումը Ռուսաստանի Կուրսկի շրջանում։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների համաձայն, Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից վերահսկվող բուֆերային գոտին շարունակում է փոքրանալ, հայտնում է РБК-Украина-ն՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին հղումով։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Կուրսկի շրջանում 19 ռազմական բախում է տեղի ունեցել։

Մարտի 16-ի առավոտվա դրությամբ, քարտեզները ցույց են տալիս, որ ռուսաստանցիները վերականգնել են Սուջա քաղաքի «կամ գոնե նրա մեծ մասի» վերահսկողությունը, նշվում է հաղորդման մեջ։

Ընդ որում, նախօրեին՝ մարտի 15-ին հրապարակված քարտեզի վրա կարելի է տեսնել, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող Կուրսկի շրջանի բուֆերային գոտին փոքրացել է։

Ռուսաստանյան բանակը շարունակում է գրոհը Ուկրաինայի սահմանի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի