Այսօրվանից Գյումրիում պաշտոնապես մեկնարկեց մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
«Մայր Հայաստան» դաշինքի համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը նախընտրական քարոզարշավը մեկնարկեց արցախցիների հետ հանդիպումով։
«Այսօր առաջնային խնդիր է Գյումրիում բնակվող արցախցիների սոցիալական, աշխատանքային և տարաբնույթ հարցերին լուծում տալ։ Իրենց ծննդավայրից հարկադրաբար զրկված արցախցիներն այսօր կարիք ունեն ուշադրության ու հոգատար վերաբերմունքի։ Իմ խոսքում շեշտեցի, որ արցախցիները Գյումրիում հյուրի կարգավիճակում չեն, այլ` տանտիրոջ իրավունքով»,-հայտարարեց Սիմոնյանը։
Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի լեգենդար հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը:
Մանրամասները` տեսանյութում։