Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:40 14-03-2025

Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը ողջունում են համաձայնությունը, Թրամփը լավատես է․Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 14-ի միջազգային կարևոր լուրերը:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության միջպետական փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը, նման հայտարարություն է տարածել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը։
ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունել է բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությունները, ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:
Վաշինգտոնը ևս ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը։
«Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է», - ասվում է ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում։
Հիշեցնենք՝ Բաքուն ու Երևանը նախօրեին հայտարարեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասաց՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնում:

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտն, ինչպես նաև վերջին տարիներին այս ուղղությամբ կողմերի հետևողական աշխատանքը՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ միջազգային հանրության ներգրավմամբ։
Եվրամիությունը նաև ողջունում է Հայաստանին՝ «տեքստի վերջնականացման ուղղությամբ ճանապարհ հարթելու համար»։
«Այս հայտարարությունները վճռորոշ են տարածաշրջանում տևական խաղաղության և անվտնագության ուղղությամբ։ Կարևոր է պահպանել այս դինամիկան և ապահովել գործընթացի անխոչընդոտ ավարտը՝ նույն հեռանկարային և փոխզիջումային մոտեցմամբ՝ երկու կողմից էլ», - նշվում է ԵՄ պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ընգծելով իր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԵՄ հայտարարում է, որ պատրաստ է լրացուցիչ աջակցություն տրամադրել, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը