Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:15 22-03-2025

ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-Թուրքիա համագործակցությունը, ընտրություններ՝ Ուկրաինայում.Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 22-ի միջազգային կարևոր լուրերը:

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը։ Այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Լուիս Բոնոն։

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը՝ ուղղված Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավոր բացելուն, որը հնարավորություն տվեց Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողովրդին։

Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին»,-գրել է նա։

Հիշեցնենք որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը 10 օրով բացվեց Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։



Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես խնդրել են Ռուսաստանին արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին դատավարության համար։

Այս մասին հայտնում է Al Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հայտնել։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել սիրիական պետության ղեկավար Ահմեդ ալ Շարաային։

Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ զարգացնելու գործնական համագործակցությունը Սիրիայի ղեկավարության հետ օրակարգային բոլոր
հարցերի շուրջ։ ՌԴ նախագահն աջակցել է Սիրիայի ղեկավարության ջանքերին՝ ուղղված երկրում իրավիճակի արագ կայունացմանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»