Նիկոլ Փաշինյանը չէր տարբերում վարչական ու քաղաքացիական դատարանները
copy image url

Նիկոլ Փաշինյանը չէր տարբերում վարչական ու քաղաքացիական դատարանները

Ներքին 1 ամիս առաջ - 21:06 14-03-2025
Նիկոլ Փաշինյանը 2010 թվականին դատարան էր դիմել՝ պահանջելով փոփոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տ. Նավասարդյանի որոշումը, որը վերաբերում էր իր պատժաչափի չկրած մասի հաշվարկներին։

Փաշինյանը պնդում էր, որ այդ որոշումը ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի մի շարք հոդվածների խախտմամբ, ուստի այն պետք է վերանայվի։ Նա հիմնավորում էր, որ քրեակատարողական հիմնարկը վարչական մարմին է, իսկ դրա ղեկավարի որոշումը՝ միջամտող վարչական ակտ, ինչը ենթադրում է, որ այն կարող է փոփոխվել օրենքի սահմաններում։

Դիմելով դատարան՝ Փաշինյանը պահանջում էր, որ իր գործը քննվի քաղաքացիական դատավարության շրջանակներում՝ հիմնվելով այն մտքի վրա, որ քրեակատարողական հիմնարկի որոշումը վերաբերում է իր իրավունքներին։

Նա պնդում էր, որ որոշումը հակասում է վարչական վարույթի պահանջներին և չի ապահովում իր օրինական շահերի պաշտպանությունը։ Սակայն Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով հայցադիմումը, գտավ, որ այն ենթակա չէ քննության:

Դատարանը պարզաբանեց, որ Փաշինյանի պահանջը վերաբերում է վարչական մարմնի որոշման փոփոխմանը, ինչը, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, պետք է քննվի վարչական դատարանում։

Դատավոր Կ. Ավետիսյանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները, որոշեց վերադարձնել հայցադիմումը։

Ըստ դատարանի, ընդհանուր իրավասության դատարանը չի կարող քննել վարչական մարմինների որոշումների օրինականությունը, քանի որ այդ գործառույթը վերապահված է վարչական դատարաններին։ Հետևաբար, դատարանի որոշմամբ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումը վերադարձվեց, իսկ նրան հնարավորություն տրվեց այն ներկայացնելու համապատասխան դատարան։

Միևնույն ժամանակ, որոշումը կարող էր բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանում եռօրյա ժամկետում։

Այսպիսով՝ այս դատական գործից պարզ է դառնում, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2010 թվականին չէր տիրապետում այն ինֆորմացիային, թե որ դատարան կարելի էր դիմել:

Չէր տիրապետում նրան, որ եթե ինչ-որ դատական գործ առնչվում է մարդու իրավունքներին ինչ-որ կերպ, այն քաղաքացիական գործ չէ, որ կան նաև այլ չափանիշներ:

Մի խոսքով՝ դատական գործ մի մարդու մասին, ով տեղյակ է միայն իրավունքներից, այլ ոչ պարտականություններից:

Ք. Սահակյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում