Ներքին 1 տարի առաջ - 23:50 13-03-2025

Կառավարությունը նախագիծ է հաստատում 2 օրով. Ավետիք Քերոբյան

Ավետիք Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի "մանր" հարցով ուշադրություններդ շեղեմ.
ԲՏԱ նախարարություն կոչվածը e-draft.am կայքում "Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին" կառավարության որոշման նախագիծ է շրջանառել 28.02.2025` 15.03.2025 ժամկետով:

Կառավարություն կոչվածի այսօրվա (13.03.2025) նիստին այդ նախագիծը հայտնվում է օրակարգում և հաստատվում:

Հղումները դնում եմ առաջին քոմենթում (https://e-gov.am/ajax/gfn_mul.php?file_id=3716077...,
https://www.e-draft.am/projects/8362):

Ուշադիր հետևելու եմ, թե ինչ պատճառաբանություններ են բերելու իրենց փնթիությունը արդարացնելու համար:
Մեկ էլ հիշեցնեմ, որ 2024 թ. ռազմարդյունաբերության զարգացման բյուջեով փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների արտադրության համար 1 մլրդ դրամից ավել էին հատկացրել, ծախսել 50 մլն: Երևի էս կարգն էր պակաս, դրա համար է այս շտապողականությունը»:

Ամենից շատ դիտված

22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
13:20 Երևանում մի տղամարդ հատում է երիտասարդ բարդին
11:55 Սեուտան պահանջում է արտակարգ դրություն հայտարարել. Իսպանիան զորք է տեղակայում անկլավում
16:49 Այլևս հնարավոր չէ երեխա ունենալ Պավել Դուրովի դոնորական սերմի միջոցով
22:38 «Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը