Ուղիղ եթեր
Օրակարգ Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 27-11-2024

Օրակարգ․ Զինծառայությունը կրճատելը նախընտրական պոպուլիստական խոստում է․ Ավետիք Քերոբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir․News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, տեխնոլոգիական ոլորտի փորձագետ և «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Քերոբյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ավետիք Քերոբյանի հետ զրուցել ենք Հայաստանի Պաշտպանության նախարարության կողմից վեջերս հրապարակված բանակի կերպափոխման հայեցակարգի, դրա մի շարք թերությունների, վերջին տարիներին ձեռք բերվող սպառազինության, ԵՄ-ի դիտորդական առաքելության գործունեության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ավետիք Քերոբյանը կարծում է, որ բանակի կերպափոխման հայեցակարգը շատ ուշացած է։ «Ընդհանրապես այդ հայեցակարգը եթե չասենք ժամանակավրեպ է, ապա շատ ուշացած է, որովհետև 2020 թվականի պատերազմից հետո էր անհրաժեշտ ձեռնամուխ լինել՝ հաշվի առնելով մեր քաղած դասերը և թարմությունը՝ մեր կորուստների և գիտելիքի թարմությունը։ Ընդ որում, պետք է ասեմ, որ դեռ 2020-ի դեկտեմբերին ստեղծվել էր պատերազմի վերլուծության բաժին, որը պետք է վեր հաներ մեր խնդիրներ և կարողանար հիմնավորել կերպավորման հայեցակարգը և ձևակերպել։ Բայց ունենք մի իրավիճակ, երբ 2024 թվականի նոյեմբերին է նման հայեցկարգ հրապարակվում, որն ընդհանուր առմամբ հում և տեխնիկապես թերի, նույնիսկ ոճական առումով շատ անհամաչափ ձևակերպված փաստաթուղթ է։ Դրան նույնիսկ ընդհանուր գնահատական հնարավոր չէ տալ, հնարավոր է միայն քաղաքական գնահատական տալ, որը հետևյալն է․ այն չի բխում մեր մարտահրավերներից, չի բխում մեր պետական և ազգային շահերից, չի բխում մեր բանակի և հայ ժողովրդի իրական կարիքներից»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի Հանրապետությունը մտադիր չէ իր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնել՝ Ավետիք Քերոբյանը շեշտեց, որ օկուպացված և ռազմակալված տարածքները միայն ռազմական ճանապարհով է հնարավոր վերադարձնել։

Մեր զրուցակիցը կարծում է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը խոստումը, որն առկա է այս հայեցակարգում, բացառապես նախընտրական պոպուլիստական քայլ է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան