Արտաքին 1 տարի առաջ - 20:22 13-03-2025

ՌԴ-ն ընդլայնել է ԵՄ ներկայացուցիչների ցանկը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է

Ռուսական կողմը, ի պատասխան պատժամիջոցների 16-րդ փաթեթի, ընդլայնում է եվրոպական ինստիտուտների և Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Ի պատասխան այդ ոչ բարեկամական քայլերի՝ ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է եվրաինտիտուտների և Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների ցանկը, որոնց 1996 թվականի օգոստոսի 15-ի «Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» Դաշնային օրենքի համաձայն արգելվում է մուտք գործել մեր պետության տարածք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պատժամիջոցների տակ են հայտնվել՝
ԵՄ ուժային գերատեսչությունների, պետական և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ,
ԵՄ քաղաքացիներ, որոնք պատասխանատու են Ուկրաինային ռազմական օգնության, Բալթիկայում ռուսական նավերի և բեռների շրջափակման համար, ինչպես նաև ՌԴ տարածքային ամբողջականության խախտմանը նպաստող գործունեություն են ծավալում,

ԵՄ երկրների պետական մարմինների և եվրակառույցների ներկայացուցիչներ, որոնք ներգրավված են ՌԴ պաշտոնատար անձանց հետապնդման մեջ, զբաղվում են Ռուսաստանի ղեկավարության համար «տրիբունալի» ստեղծմամբ, հանդես են գալիս պատժամիջոցներ սահմանելու և ակտիվները բռնագրավելու օգտին,
քաղաքացիական ակտիվիստներ և գիտական հանրության ներկայացուցիչներ, որոնք աչքի են ընկել ռուսատյաց հռետորաբանությամբ,

ԵՄ երկրների և Եվրախորհրդարանի պատգամավորներ, որոնք քվեարկել են Ռուսաստանի դեմ բանաձևերի և օրինագծերի օգտին:

Բացի այդ, սև ցուցակում հայտնվել են Եվրոպայի խորհրդի կառույցների առանձին ներկայացուցիչներ, որոնք աչքի են ընկել հակառուսական ակտիվությամբ։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին