Ներքին 1 տարի առաջ - 18:52 12-03-2025

Քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մալաթիա-Սեբաստիայում

Սույն թվականի մարտի 12-ին՝ տեղական ժամանակով 17:10:37 (ըստ Գրինվիչի 13:10:37), Երևանում արձանագրվել է 2.9 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ:

Սեյսմիկ ազդեցության ինտենսիվությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվում է 4-5 բալ ուժգնություն:

Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում գործող ավտոմատիզացված սեյսմոերկրադինամիկական ցանցը:

Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 40.1340 N, արևելյան երկայնության՝ 44.5970E:

Էպիկենտրոնը գտնվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: