Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:59 11-03-2025

Արփինե Հովհաննիսյանի ամուսնու մասին՝ օգտատիրոջ գրառումը հաստատելու համար դատում են ֆեյսբուքյան խմբի ադմինին

Հայկուշ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդարության կոչ

Մարտի 11-ին, ժամը 16:30, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական
դատարանում, կկայանա դատական նիստ, որի ընթացքում մեր ընկեր Անի Դավթյանը անարդարացիորեն կանգնելու է դատարանի առաջ։ Հայցվորի պահանջը հանրային ներողություն այլ օգտատիրոջ գրառման համար+ դատական ծախսեր+ 1 000 000 ֏ փոխհատուցում <<զրպարտության և վիրավորանքի>> համար։
Անին հասարակ քաղաքացի է, ով անձամբ տուժել է այլ բժիշկների անփութությունից։ Տարիներ շարունակ նա ստիպված է եղել դիմել կրկնակի վիրահատությունների՝ վերականգնելու այն վնասները, որոնք պատճառվել են անորակ բուժօգնության հետևանքով։ Նա իր ցավալի փորձը վերածել է առաքելության՝ ստեղծելով հարթակ, որտեղ մարդիկ կարող են կիսվել իրենց բժշկական պատմություններով, իրազեկել միմյանց և պաշտպանել իրենց իրավունքները։

Ի՞նչ է տեղի ունեցել
Ֆեյսբուքյան օգտատեր Նելլի Փելեշյանը «Բժիշկների սև ցուցակ ըստ FB օգտատերերի» խմբում կիսվել է իր պատմությամբ՝ նշելով, որ վիրահատվել է բժշկի Արշակ Մնացականյանի մոտ, սակայն ունեցել է բարդություններ։
Այդ բժիշկը ոչ այլ ոք է, քան արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ամուսինը։
Գրառումից կարճ ժամանակ անց օգտատերը ջնջել իր գրառումը, հանդես եկել նոր գրառմամբ,որտեղ հանրային ներողություն է խնդրել բժշկից, իսկ հետո ընդհանրապես հեռացրել է իր Ֆեյսբուքյան էջը։
Այժմ դատում են խմբի ադմին Անի Դավթյանին, միայն այն բանի համար, որ նա հաստատել է այդ գրառումը խմբում։

Ինչու՞ պետք է բոլորիս մտահոգի այս գործը
Սա նախադեպ է։ Եթե խմբի ադմինը կարող է ենթարկվել դատական հետապնդման, ապա նման ճնշման կարող են ենթարկվել սոցիալական ցանցերում այլ հարթակների ղեկավարները, ինչը լուրջ սպառնալիք է խոսքի ազատության համար։
Սա վերաբերում է մեզ բոլորիս։ Եթե այսօր լռենք, ապա վաղը ցանկացած ոք, ով պարզապես հարթակ է տրամադրում ազատ կարծիքների համար, կարող է հայտնվել նույն իրավիճակում։
Անին պայքարում է ոչ միայն իր, այլև բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարությանը և խոսքի ազատությանը։

ԿՈՉ
Հրավիրում ենք բոլորին մասնակցելու դատական նիստին և աջակցելու Անի Դավթյանին։
Տեղը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական
դատարան, Հրաչյա Ներսիսյան 10
Ամսաթիվ՝ Մարտի 11
Ժամը՝ 16:30

Մանրամասներին ծանոթանալու համար Դատալեքսում գործի համարը՝ ԵԴ2/9530/02/24։
Արդարության հարցը բոլորիս խնդիրն է։ Ցույց տանք, որ չենք լռելու։
#Արդարություն_Անի_Դավթյանի_համար
#Արտահայտվելու_ազատություն
#Չենք_լռելու»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան