Ներքին 1 տարի առաջ - 09:19 09-03-2025

Սպասվում է առանց տեղումների եղանակ 

Հանրապետության տարածքում մարտի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 13-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում մարտի 9-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր մայրաքաղաք Երևանում կլինի +16-ից +18 աստիճան տաքություն։

Իսկ ցերեկային ժամերին Արարատի, Արմավիրի ու Վայոց Ձորի մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +20-ի, Սյունիքում` +21-ի: