Հայտարարագիր 1 տարի առաջ - 21:00 08-03-2025

DJ-ից մինչև ԱԺ պատգամավոր․ Էդուարդ Աղաջանյանի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։ Այս շարքի մեր հրապարակումները նախորդ օրերին կրկին ընդհատել էինք, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքը խափանվել էր և տևական ժամանակ այն կրկին չէր գործում։

Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարագիրը։

Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը նախքան 2018-ի իշխանափոխությունը մայրաքաղաքի ակումբներից մեկում աշխատել է որպես DJ։ 2017-2018 թվականներին նա եղել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, 2018-ի իշխանափոխությունից հետո մինչև 2021 թվականի հունվարը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը։ 2021-ի արտահերթ ընտրությունների արդյունքում վերջինս ընտրվել է ԱԺ պագամավոր՝ ՔՊ-ի համամասնական ցուցակով։

Հատկանշական է, որ ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն իր գույքի և եկամուտների հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել օրենքի խախտումով։ Թեպետ օրենքով սահմանաված վերջնաժամկետը յուրաքանչյուր տարվա մայիսի 31-ն է, Աղաջանյանն իր հայտարարագիրը ներկայացրել է միայն հունիսի 4-ին։

Որպես անշարժ գույք՝ ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը նա նվիրատվություն է ստացել 2001 թվականի ապրիլի 11-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ 1 հողամաս՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, որը գնել է 2013 թվականի ապրիլի 9-ին։ Բացի այդ, նա տարվա ընթացքում ձեռք է բերել ևս 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որին փաստացի տիրապետում է 90 օրից ավելի։ Տարեվերջին ինչպես բնակարանը, այնպես էլ հողամասը պահպանվել են։

Շարժական գույքի բաժնում Աղաջանյանը հայտարարագրել է 2013 թվականի արտադրության NISSAN մակնիշի ավտոմեքենա՝ գնված 2013-ի մարտի 15-ին, ինչպես նաև 2013 թվականի արտադրության Parvaz GL և 2020 թվականի արտադրության YAMAHA մոտոցիկլետներ՝ գնված համապատասխանաբար 2014 թվականի սեպտեմբերի 30-ին և 2021 թվականի մարտի 15-ին։ Տարեվերջին պատգամավորի տրանսպորտային միջոցները նույնությամբ պահպանվել են։

Էդուարդ Աղաջանյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 818․999, տարեվերջին՝ 812․649 դրամ։ Պատգամավորն ունեցել է նաև 200․000 դրամ կանխիկ միջոցներ, որոնք տարեվերջին կազմել են 300․000 դրամ։

ՔՊ-ական պատգամավորի տարեկան եկամուտը կազմել է 9․377․305 դրամ, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 635․584 դրամ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»