Ներքին 1 տարի առաջ - 12:24 08-03-2025

Գյումրիում Ղորղանյան փողոցի տներից մեկի պատի մի հատվածից քարեր են պոկվել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում գտնվող տներից մեկում փլուզում է տեղի ունեցել:

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել նշված փողոցի թիվ 304 տանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պոկվել է պատից մի հատված:

Արդյոք փլուզումը կապ ունի այսօր տեղի ունեցած երկրի հետ, պարզվում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: