Բացվեց «ՀայաՔվե»-ի Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երրորդ դպրոցը
copy image url

Բացվեց «ՀայաՔվե»-ի Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երրորդ դպրոցը

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 15:04 07-03-2025
«ՀայաՔվե»-ի Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երրորդ դպրոցը հանդիսավորությամբ բացվեց՝ միավորելով երիտասարդների, որոնք հետաքրքրված են քաղաքականությամբ, պետական կառավարմամբ և քաղաքացիական հասարակության զարգացման հարցերով։

Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունեց «ՀայաՔվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանը, ով կարևորեց քաղաքական կրթության դերը երիտասարդության շրջանում՝ նշելով, որ նման ծրագրերը նպաստում են ոչ միայն տեսական գիտելիքների խորացմանը, այլև երիտասարդների ներգրավվածության ակտիվացմանը։



Դպրոցի համակարգող Նարեկ Գալստյանը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա մասնակիցներին զարգացնել իրենց վերլուծական և քննադատական մտածողությունը, ինչպես նաև քաղաքականության վերաբերյալ խորքային պատկերացում կազմել։

«ՀայաՔվե» խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը խոսեց կրթական լաբորատորիայի ձևաչափի մասին՝ շեշտելով, որ այն ոչ միայն դասընթացների շարք է, այլև հարթակ՝ քաղաքական քննարկումների, կարծիքների փոխանակման և նոր գաղափարների ձևավորելու համար։



Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև այլ բանախոսներ, որոնք ներկայացրեցին իրենց փորձը և կարծիքները՝ նշելով, որ այս նախաձեռնությունը մեծապես կնպաստի ապագա քաղաքական առաջնորդների ձևավորմանը։

Լաբորատորիայի երրորդ դպրոցը նախատեսում է անցկացնել մի շարք դասընթացներ, քննարկումներ և աշխատաժողովներ՝ համախմբելով տարբեր ոլորտներից մասնագետների, փորձագետների և քաղաքական գործիչների՝ մասնակիցներին նոր գիտելիքներ ու հմտություններ փոխանցելու նպատակով։



Բացման պաշտոնական մասից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ, քննարկելու քաղաքականությանն առնչվող արդիական թեմաներ և նախանշելու հետագա համագործակցության հնարավորությունները։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար