Ներքին 1 տարի առաջ - 22:52 06-03-2025

ՀՀ-ում թափառող կենդանիների հարձակումներից տուժելու 4947 դեպք է գրանցվել

2024 թվականին ՀՀ-ում թափառող կենդանիների հարձակումներից տուժելու 4947 դեպք է գրանցվել․ այսպիսի վիճակագրություն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ի պատասխան թափառող կենդանիների կողմից հարձակման և առողջությանը վնաս հասցնելու դեպքերի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցմանը։

«Չնայած իմ կողմից խնդրի շարունակական բարձրաձայնմանը՝ տարեցտարի արձանագրվում է թափառող կենդանիների կողմից հարձակման դեպքերի աճ։

Թեման, իհարկե, շատ զգայուն է, և պետք է հստակ արձանագրել մի հանգամանք․ մենք որևէ կերպ միտում չունենք թիրախավորելու թափառող կենդանիներին, ավելին, դեմ ենք շների կամ այլ կենդանիների հանդեպ ատելության քարոզին։ Խնդրի պատասխանատուն միմիայն քաղաքային իշխանություններն են, որոնք չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ բավարար քայլեր։

Բազմաթիվ անգամներ անդրադառնալով խնդրին՝ նշել ենք այն քաղաքակիրթ միջոցների մասին, որոնց օգնությամբ կարելի է վերահսկելի դարձնել թափառող կենդանիների քանակը։

Շատ երկրներում ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր կազմակերպությունների միջոցներով ստեղծվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ պահվող կենդանիները որոշ ժամանակ հետո հանձնվում են որդեգրման։
Իսկ որտե՞ղ են այն կացարանները, որոնք դեռևս 2023 թվականին խոստացել էր կառուցել Երևանի քաղաքապետարանը։ Առ այսօր մեկ կացարան իսկ չի կառուցվել։

Մեկ այլ խնդիր է ստերջացման իրականացումը, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եթե իսկապես կատարվում է ստերջացում, ինչպե՞ս են բազմանում կենդանիները, և ինչու՞ են շարունակում շները թափառել ոհմակներով։ Ի դեպ, շատ հաճախ հարձակումները լինում են ոհմակների կողմից։

Այս մասին ես բարձրաձայնել եմ նաև Երևան քաղաքի բյուջեի քննարկման ժամանակ՝ ներկայիս քաղաքապետի ներկայությամբ։ Խոսել եմ նաև կոռուպցիայի առկայության հետ կապված իմ մտավախությունների, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ոչ արդյունավետ գործունեությունը խոշորացույցի տակ առնելու անհրաժեշտության մասին։

Հարկ է նշել, որ խնդիրը ոչ միայն Երևանին, այլև մարզերին է վերաբերում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նաև մարզային համայնքներում։

Մեկ տարում արձանագրված գրեթե 5000 դեպքը աղաղակող վիճակագրություն է։ Թափառող կենդանիների քանակի վերահսկմանն ուղղված քաղաքականության բացակայությունը հանգեցնելու է նորանոր նման դեպքերի։ Մինչդեռ, գործել է պետք օր առաջ․ հարցը վերաբերում է մարդկանց կյանքին և առողջությանը»,- նշել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան