Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:28 05-03-2025

Ո՞վ է հեռացնելու Նիկոլին․ կամ տվեք այս հարցի պատասխանը, կամ հանդարտվեք․ Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

2018-ից առ այսօր անցել է 7 տարի։ Այս ընթացքում տեղի են ունեցել համապետական ընտրություններ, բազմաթիվ համայնքային ընտրություններ, եղել է կոալիցիոն կառավարություն, տեղի է ունեցել դաժան, ուղղորդված և պարտված պատերազմ, եղել է Արցախից հրաժարում, ապա՝ հանձնում։ Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 20,000 հեկտարը օկուպացված է։

Տեղի են ունեցել բազմաթիվ մեծ ու փոքր, պատմական և ողբերգական իրադարձություններ, որոնց առանցքում 2021-ի ընտրություններն են։ Ընտրություններ, որոնց արդյունքը ոչ ոք չվիճարկեց, իսկ հիմնական դերակատարները հայտարարեցին, որ այն հաղթանակ էր։

2021-ից հետո ժողովուրդը վերջնականապես հայտնվեց խայտառակ վիճակում։ Արցախի կործանումը դե ֆակտո մտավ գործնական փուլ, որը դե յուրե ավարտվեց 1 տարի անց, իսկ Հայաստանը բռնեց էվթանազիայի ճանապարհը։

Եվ ահա այս ամենից հետո մարդիկ, ովքեր հանձն էին առել ազատել երկիրը նիկոլական ախտից, 7 տարի անց փնտրում են 2018-ին Նիկոլին բերողի ուրվականը։

Այդ փնտրտուքի ամենամեծ դրաման այն է, որ շատ հաճախ նրանք դուրս են գալիս սեփական կամ մերձավորների հետքի վրա։ Կեսից խճճվում են և կանգ առնում, որովհետև հասկանում են այդ գործի վտանգավորությունը։ Այն վտանգավոր է և բացարձակ անիմաստ։ Վտանգավոր է, որովհետև առերեսվում են իրենք իրենց ու ստիպված լինում արդարանալ, իսկ բացարձակ անիմաստ է, քանի որ չունեն ազնվություն ասելու, որ տեղի ունեցածը հեղափոխություն էր։

Եվ ահա այստեղ է բացատրությունը Նիկոլի դեմ պայքարի խորքային ձախողման։ Իշխանությունը Նիկոլին հանձնել է ժողովուրդը՝ հեղափոխության միջոցով և այդ նույն հեղափոխության մեջ խորքային ժողովուրդը գտել է իր միակ կոլեկտիվ հաղթանակը և ամենամեծ տրավման՝ սխալ դուրս չգալու և պատասխանատվությանը չառերեսվելու։ Եվ ամեն անգամ երբ իրականությունը ժողովրդին ընտրության առաջ է կանգնեցնում՝ հեղափոխությո՞ւնը, թե՞ Արցախը, հեղափոխությո՞ւնը, թե՞ արժանապատվությունը, իսկ հիմա արդեն հեղափոխությո՞ւնը, թե՞ Հայաստանը, ժողովուրդը հետևողականորեն ընտրում է հեղափոխությունը։
Եթե ժողովուրդը չի ուզում ընդունել հեղափոխության բացասական ու աղետալի հետևանքները, ապա մյուս կողմը՝ դասական ընդդիմությունը չի ցանկանում ընդունել հեղափոխության լինելու փաստը։ Պատճառը պարզ է. չեն ցանկանում ընդունել, որ իրենք են հեղափոխության առաջացման պատճառն ու ուղիղ պատասխանատուն։ Խուսափելով խոսել հեղափոխության խորքային պատճառների մասին, ընդդիմությանը ոչինչ չի մնում, քան մերժել այն ու մանտրայի պես կրկնել «ով է բերել Նիկոլին 2018-ին» հարցը։ Ուժերի այսպիսի դասավորությունը ձեռնտու է միայն մեկ հոգու՝ Նիկոլին, ով օգտվում է ժողովրդի և ընդդիմության սխալներից և կարողանում է պահել իշխանությունը։

Այս անիմաստ կռիվը մի բանի ապացույց է. այդ մարդիկ ի վիճակի չեն առաջարկել ճանապարհը, թե ինչպես ազատվել Նիկոլից, և ունակ չեն ստանձնել դրա պատասխանատվությունը, ուստի լավագույն դեպքում նորից պատրաստվում են կրկնել 2021-ի դառը փորձը. այն է՝ գնալ հեղափոխական ընտրությունների՝ հերքելով հեղափոխության փաստը, բայց մնալով հեղափոխության պարադիգմայի մեջ։

Հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլին, կարող եք գտնել 2018-ի YouTube-ում և Facebook-ում։
Հարցի պատասխանը, թե ով է պահել Նիկոլին, կարող եք գտնել ԿԸՀ կայքում և կրկին Facebook-ում։
Եվ այս անիմաստ աղմուկի մեջ չեք գտնի ամենակարևոր հարցի պատասխանը՝ իսկ ո՞վ է հեռացնելու Նիկոլին։
Կամ տվեք այս հարցի պատասխանը, կամ հանդարտվեք։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան