Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 16:56 04-03-2025

Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, Բակո Սահակյանի ատամները չկան, ի՞նչ եք արել․ Թովմասյան

Մենք տեսել ենք կադրեր, որ Ռուբեն Վարդանյանը ակնհայտորեն խոշտանգված է, տեսել ենք կադրեր, որ նրա գլխին երկաթյա ինչ-որ բան են տեղադրել, ըստ հասարակական կազմակերպությունների հայտարարությունների՝ տանջել են, ու նաև մենք տեսել ենք այն կադրերը, որ Բակո Սահակյանի առաջին ատամնաշարերը կիսով չափ չկան, և սրանք միայն տեսանելի մասն են, որոնք որ վկայությունն են այն իրողության, որ հայ գերիները խոշտանգվում են Ադրբեջանի բանտում։ Այս մասին աայսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։