Միտք Ներքին Ավելին 1 տարի առաջ - 15:49 04-03-2025

Ինչ անհոգ թեթևությամբ են նոր սերնդի ներգաղթյալները մսխում հայի համբավն ու ահռելի հոգևոր կապիտալը նահանգներում

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչ հայկական հոսքի մի մասը հնգակի Օսկարակիր Անորան համարում է «տափակ հումորով անորակ գռեհկաբանություն», մյուս կողմը պնդում է «լռե՛ք ու հիացեք, որովհետև մեր հայերը Հոլիվուդում խոսում են հայերեն», արևմտյան մամուլը Շոն Բեյքերին համարում է ռուսական պրոպագանդային հոգին ծախած ռեժիսոր, իսկ կինոակադեմիկոսներին Կալաշնիկովի կերպարը կերտած Յուրի Բորիսովին նոմինացնելու համար մեղադրում է ռուսներին հաճոյանալու մեջ․․․ տիպիկ Օսկարյան էս աղմուկի ֆոնին ինձ մտահոգում է մի ցավոտ իրողություն։
․
Ինչ անհոգ թեթևությամբ են նոր սերնդի ներգաղթյալները մսխում հայի համբավն ու ահռելի հոգևոր կապիտալը նահանգներում, որ կերտել էին ցեղասպանությունից փրկված ներգաղթյալների առաջին ալիքի հայ զավակները։ Եվ ինչ ահազդու անկում է ենթադրում այն, որ Հոլիվուդում ՀԱՅ ասելով այլևս հասկանում են ոչ «Մետրո Գոլդվին Մայերի» տնօրեն ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ, ոչ «Մարդկային Կատակերգության» համար Օսկարակիր ՈւԼԻՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ, ոչ «Կինոյում մեծագույն ավանդի» համար Գրիֆֆիտի մրցանակին արժանացած ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ։ Այլ հասկանում են օլիգարխի գրպանային հոգևորական Թորոս ու օրենքից դուրս թիկնապահ Գառնիկ։
․
Ու ինձ մի ասեք, թե սա կարծրատիպային ընկալում է։ Համաշխարհային հանրության մի ստվար մասը պարբերաբար վերաիմաստավորում է իր ընկալումները՝ համաձայն Հոլիվուդյան կարծրատիպերի»։

Ամենից շատ դիտված

14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»