Ուղիղ եթեր
Ավելին Ներքին 1 տարի առաջ - 12:10 04-03-2025

Հերթում տիկտոկերներն են․ ՊԵԿ-ը 39.2 մլն դրամով տուգանել է Ռոմանտիկային և 200 հազարով՝ Գոնչուկին

2024թ-ին «222lava»-ից բացի տուգանվել են ևս երկու բլոգերներ՝ ապօրինի գովազդային գործունեության համար։ Այս մասին Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՊԵԿ-ը։

1)TikTok-բլոգեր Տարոն Սարգսյանին («Romantika») առաջադրվել է 39 մլն դրամ հարկային պարտավորություն։

2)Մարինե Շահվերդյանին («gonchukshop», «gonchuk_666»)՝ 200 հազար դրամ։

Բլոգերների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտման հիմքով։

Հայաստանի հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է համարվում առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը։

ՊԵԿ-ը որոշել է, որ նշված բլոգերները սոցիալական ցանցերում գովազդային գործունեություն են իրականացրել, վաստակել են գումար՝ առանց պետության առջև հարկային պարտավորությունները կատարելու։

Հոդվածը նախատեսում է հետևյալ պատիժը՝ ապօրինի գործունեության դեպքում պետությունը կարող է տուգանել քաղաքացուն այդ գործունեությունից ստացած եկամտի 50%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 200 հազար դրամ։ Եթե մեկ տարվա ընթացքում կրկնվի նույն խախտումը, ապա տուգանքն արդեն կարող է կազմել 100% (ամբողջ եկամուտը)՝ բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամ։ Եթե գործունեությունը ենթակա է լիցենզավորման կամ հատուկ ծանուցման, ապա տուգանքի գումարին կարող է ավելանալ նաև այդ թույլտվության կամ լիցենզիայի արժեքը։

Այս հոդվածով են պատժում այն բլոգերներին, որոնք TikTok-ում, Instagram-ում կամ Facebook-ում գովազդային գործունեություն են իրականացրել, չեն գրանցվել որպես հարկատուներ և չեն վճարել հարկեր։ Այդ պատճառով ՊԵԿ-ը նրանց համար հարկային պարտավորություն է հաշվարկել, որը ներառում է ոչ միայն տուգանքը, այլև չվճարված հարկերը։

ՊԵԿ-ը զգուշացնում է նաև, որ գովազդով զբաղվող բլոգերնրեը պարտավոր են վճարել այդ հարկերն ու տուգանքները, հակառակ դեպքում կարող են բախվել լրացուցիչ իրավական հետևանքների։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ