Մամուլ 1 տարի առաջ - 08:43 04-03-2025

Հանձնարարված է կարգավորել հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններին՝ Ազգային ժողովին, արտգործնախարարությանը, մյուս բոլոր նախարարություններին և այլ մարմիններին, որոնք Ռուսաստանի Դաշնության հետ որևէ գործառույթ ունեն՝ համատեղ հանձնաժողովների, աշխատանքային խմբերի կամ ցանկացած այլ ֆորմատով, հանձնարարված է մաքսիմալ ինտենսիվացնել շփումները ռուս գործընկերների հետ:

Համապատասխան կառույցներին հրահանգվել է ակտիվորեն մասնակցել իրենց գծով բոլոր նիստերին, գործուղումներ ու հանդիպումներ նախաձեռնել, մի խոսքով՝ հարաբերությունները կարգավորել:

Թե ինչով է պայմանավորված նման հանձնարարականը, դժվար է ասել, սակայն կառավարության կուլիսներում կան խոսակցություններ, որ իշխանություններն, ամենայն հավանականությամբ, գիտակցել են, որ արտաքին քաղաքական ճակատում կտրուկ շրջադարձերը, մեղմ ասած, ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու թե՛ քաղաքական, թե՛, առավել ևս, տնտեսական առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում