Ուղիղ եթեր
Ի՞նչն է խանգարում Բայդենին կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Foreign Policy
copy image url

Ի՞նչն է խանգարում Բայդենին կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Foreign Policy

Արտաքին 3 տարի առաջ - 22:08 27-06-2021

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հիմնական խնդիրը, ըստ ամերիկյան պարբերականի հեղինակների, այն է, որ նա երկու հակասական «ժառանգություն» է ստացել: Խոսքը գնում է Գերմանիայի հետ հարաբերությունները վերականգնելու, միևնույն ժամանակ Ռուսաստանին հակահարված տալու անհրաժեշտության մասին, հայտնում է Foreign Policy պարբերականը:

Հոդվածի հեղինակի խոսքով՝ առաջին դժվարությունը կապված է «Հյուսիսային հոսք 2» գազատարի հետ, որի պատճառով քննադատությունների է արժանացել Սպիտակ տան 46-րդ ղեկավարը՝ կապված մի շարք պատժամիջոցներ մերժելու հետ: Բայդենը գիտի, որ առանց նման որոշում կայացնելու, ծրագրի իրականացման մեջ շահագրգիռ Գերմանիայի հետ հարաբերությունները կարող են վատթարանալ:

Սրան զուգահեռ, Արևելյան Եվրոպայի քաղաքական գործիչները ենթադրում են, որ Ռուսաստանը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Ուկրաինայի հետ սահմանից: Նրանք նաև ակնկալում են, որ Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը Վաշինգտոնը, այնուամենայնիվ, կհաստատի Դոնբասում Կիևին աջակցելու իր հանձնառությունը:

Անդրադառնալով «Հյուսիսային հոսք 2» -ի թեմային՝ Արևելյան Եվրոպայի երկրները Միացյալ Նահանգների հետ միասին դժգոհություն են հայտնում այն ​​փաստից, որ, ըստ նրանց, այս գազատարը Կիևին կզրկի զգալի եկամուտներից և թույլ կտա Մոսկվային ազդել եվրոպական էներգետիկ շուկայի վրա, նշում է պարբերականը:

Այս ֆոնին FP- ն ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ հենց «Հյուսիսային հոսք 2» -ն է հանգեցրել ԱՄՆ-ի և նրա եվրոպական դաշնակիցների հարաբերությունների վատթարացմանը:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից