Ներքին 1 տարի առաջ - 23:49 03-03-2025

Ամոթը ոչ թե դրամահավաքությունից բողոքելն է, այլ դպրոցական առօրյան առուծախի վերածելը. նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ճիշտն ասած, մտածում էի՝ ինչպես խոսել այս խնդրից, որ թացը չորին չխառնվի։ Սակայն խնդիրն ավելի կարևոր եմ համարում, քան հնարավոր չհասկացվածությունը, որ միշտ պատրաստ եմ պարզաբանել։

Ուստի ուղիղ ասեմ․ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում ծնողներից, որոնց այլ ծնողներ ստիպում են դրամահավաքի մասնակցել տարբեր առիթներով՝ մարտի ութից մինչև վերջին զանգ։ Երբ առաջարկում եմ դպրոց նշել կամ որևէ փաստական տվյալ տալ, սովորաբար հրաժարվում են, որպեսզի իրենց երեխաները հետո խնդիր չունենան, որ իրենց ծնողը բողոքել է, ամոթ է։

Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է։ Այս քաղքենի միջավայրը, որում արժեքների փոխարեն անհարկի ու անպետք ճոխություն է, միայն փչացնում է մեր և ձեր երեխաներին։

Երեխաների օրը լավ կանցնի միայն այն պատճառով, որ միասին են, իրենց ընկերների հետ, իրենց հույզերի ու օրը լցնող զգացողությունների միջավայրում։ Դրա համար ամենևին պետք չէ, որ մի խցիկը դրոնով վերևից նկարի, մեկական խցիկ՝ ամեն անկյունից։ Ճոխությունը էմոցիա չի ավելացնում, ցուցադրականությունը անկեղծության հետ պետք չի շփոթել։

Ձեր երեխաների կողքին եղեք այն ժամանակ, երբ դրա կարիքը կա։ Բազմաթիվ են դեպքերը, երբ երեխան խնդիր ունի ու դպրոցը չի էլ կարողանում ծնողին ներգրավել․ անտարբերությունը ու սեփական երեխաների խնդիրներով զբաղվելու անհավեսությունը չի կարող փոխարինվել տոնական օրերի արտաքին փայլով։
Դե իսկ եթե որևէ դրամահավաք խրախուսվում կամ հրահրվում է հաստատության կողմից, խնդրում եմ անմիջապես գրել ինձ՝ նշելով դպրոցի համարը»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան