Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:19 03-03-2025

Ակցիաներ՝ ի պաշտպանություն գերիների, Վարդան Ղուկասյանի դատը, Փաշինյանը ավտոբուս է նստել. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 3-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում պահվող մյուս ռազմագերիների, այսօր մի քանի տասնյակ մարդիկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի առջև էին հավաքվել: «Դատվում են ոչ միայն այդ կոնկրետ մարդիկ, դատվում է միջազգային իրավունքը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը ոչ թե ոտնահարված են, այլ Ադրբեջանն ուղղակի հակադրվում է միջազգային իրավունքին ընդհանրապես», - նշեց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Նա գործող իշխանություններին մեղադրեց ռազմագերիների հարցերով ոչ պատշաճ քաղաքականության համար։

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ նշեց՝ ակնկալում են, որ Կարմիր խաչն իր բոլոր մեխանիզմները կիրառի, որ օր առաջ մեր գերիները վերադառնան և հատկապես հացադուլի մեջ գտնվող Ռուբնեն Վարդանյանի առողջության զննում իրականացվի, մշտական ուշադրության ներքո պահի նրա առողջությունը, ինչպես նաև համոզեն նրան՝ դադարեցնեն հացադուլը։ «Արդեն 14 օր է, որ նա հյուծվում է և անցնում է անդառնալիության սահմանը: Այո, մենք հասկանում ենք, որ պարոն Վարդանյանը կոնկրետ պատճառներով է հացադուլ հայտարարել, բայց նաև հասկանում ենք, որ այդ պատճառները շատ արագ չեն վերանում, դրա համար մենք կուզենք, որ մեր գերիները, այդ թվում Ռուբեն Վարդանյանը, ողջ-առողջ մնան բանտում և վերադառնան հայրենիք և այստեղ Կարմիր խաչն ունի անելիք»,- ասաց նա։

Ազատության հրապարակում արդեն երկրորդ օրը հացադուլում գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունն այսօր վատացել է։ Թանդիլյանի կուսակից ընկեր Վարդան Ավագյանը հայտնել է, որ շտապօգնություն է եկել, ճնշման տատանում է արձանագրել և առաջարկել դադարեցնել հացադուլը։ Նշենք, որ Թանդիլյանը մարտի 1-ին հացադուլ սկսեց՝ որպես խնդրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ «դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը»։

Այսօր՝ Երևանի ժամանակով երեկոյան ժամը 8-ին, Միացյալ Նահանգներում տեղի կունենա ԴՕԿ կուսակցության նախագահ, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի գործով դատավարությունը: Այդ մասին փոխանցեց կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը: Դատավարությանն ընդառաջ Վարդան Ղուկասյանի աջակիցները և համակիրները հավաքվել էին Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան առջև՝ պահանջելով Նահանգների իշխանություններից չարտահանձնել Ղուկասյանին: Վերջինիս համակիրները վստահ են՝ Հայաստանում նրա կյանքին վտանգ է սպառնում: Նշենք՝ նախորդ շաբաթ ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ծառայության կայքը տեղեկացրեց, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է Նևադա նահանգի Հենդերսոնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան