Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:15 28-02-2025

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները կարգավորվում են. Ria

ԱՄՆ և Ռուսաստանի ներկայացուցիչները Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են դիվանագիտական առաքելությունների գործունեության նորմալացման կոնկրետ քայլերը և համաձայնեցրել նոր շփումներ մոտ ապագայում, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության․ «Կառուցողական զրույցի ընթացքում կողմերը սահմանել են դիվանագիտական առաքելությունների երկկողմանի կայունացման համար անհրաժեշտ առաջին կոնկրետ քայլերը», – ասվում է հայտարարության մեջ։