Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:10 27-02-2025

Ստամբուլյան բանակցությունները,  Պուտինի հույսերը, հյուսիսկորեական նոր զորքերը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 27-ի միջազգային կարևոր լուրերը:

Ստամբուլում այսօր հանդիպում են Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների դիվանագետները՝ վերջին տասն օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ։
Այսօրվա հանդիպման օրակարգում հիմնական հարցը Ուկրաինայի դեմ պատերազմից հետո սառեցված դիվանագիտական հարաբերությունների ու դեսպանատների աշխատանքի վերականգնումն է:
Ընդ որում, դռնփակ բանակցություններն անցնում են ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում:
«Մեր բարձրաստիճան դիվանագետները, փորձագետները կհանդիպեն և կքննարկեն համակարգային խնդիրները, որոնք կուտակվել են նախորդ վարչակազմի անօրինական գործունեության արդյունքում՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելու ռուսական դեսպանատան համար», - հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք՝ նախորդ անգամ Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն հանդիպել էին փետրվարի 18-ին՝ Սաուդյան Արաբիայում, և ավելի քան 4 ժամ բանակցելուց հետո պայմանավորվել էին դիվանագիտական ու տնտեսական կապերի աշխուժացումից բացի նաև աշխատանքային խմբեր ստեղծել՝ Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու համար:


Նախքան Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահին ընդունելը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ի միանալու մասին։
«ՆԱՏՕ, կարող եք մոռանալ դրա մասին: Կարծում եմ, որ, հավանաբար, հակամարտությունը հենց այս հարցի պատճառով է սկսվել»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ Սպիտակ տանն իր կաբինետի անդամների նիստ գումարելուց առաջ։

ԱՄՆ նախագահն այս մասին ասել է, երբ լրագրողը հարցրել է բանակցային սեղանի շուրջ հնարավոր զիջումների մասին:
Նշենք, որ Ուկրաինան պատերազմն ավարտելուց հետո ամենահուսալի անվտանգության երաշխիքը համարում է Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Սակայն Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան պետք է մեկընդմիշտ հրաժարվի այդ գաղափարից և ձեռք բերի չեզոք երկրի կարգավիճակ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ կարծում է, որ Ուկրաինան պետք է անդամակցի դաշինքին, սակայն նա որևէ ժամկետ չի նշում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի