Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:00 28-03-2025

Պուտինի առաջարկը, Իսրայելը հարվածել է Բեյրութին, Կանադան հետդարձ չի կատարելու․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 28-ի միջազգային կարևոր լուրերը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Հաղորդվում է, որ նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում կարգավորումը: Էրդողանը ՌԴ նախագահին ասել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել Ուկրաինայում կարգավորման համար, ներառյալ բանակցությունների կազմակերպումը։
Էրդողանը Պուտինին ասել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ Սիրիայի հարցում համագործակցությանը. նա կողմ է արտահայտվել Սիրիայում խաղաղության և կայունության ապահովման համար Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի համատեղ ջանքերին։
Կրեմլն իր հերթին տեղեկացնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները քննարկել են էներգետիկ ոլորտում նախագծերը, հացահատիկի գործարքի վերսկսումը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների վերջին քննարկումների արդյունքները Էր Ռիադում, ինչպես նաև մտքեր են փոխանակել Սևծովյան նախաձեռնության, հացահատիկի գործարքի վերսկսման շուրջ։
«Միաժամանակ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակվելու Կիևի ռեժիմի շարունակվող սադրիչ փորձերի վրա», - ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում։

Կանադայի վարչապետ Մարկ Քառնին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ խոր կապերի դարաշրջանն ավարտվել է: Նա կանադացիներին նախազգուշացրել է , որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնընդմիշտ փոխել է հարաբերությունները և անկախ առևտրային ոլորտում ապագա զարգացումներից, հետդարձ չի լինելու:
«Միացյալ Նահանգների հետ ունեցած հին հարաբերությունները, որոնք հիմնված էին մեր տնտեսությունների ինտեգրման խորացման և անվտանգության ամուր և ռազմական համագործակցության վրա, ավարտվել են», - The Guardian-ի փոխանցմամբ ասել է նա:
Կանադայի վարչապետը Թրամփի մեքենաների ներկրման համար սահմանած մաքսատուրքերը որակել է «չհիմնավորված» և ասել, որ դրանք խախտում են երկրների միջև առկա առևտրային գործարքները: Նա ընդգծել է, որ Կանադան պատասխանելու է մաքսատուրքերին:
Չորեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 3-ից 25% մաքսատուրք կսահմանի ԱՄՆ ներկրվող մեքենաների և ավտոպահեստամասերի համար, ինչը, ըստ փորձագետների կանխատեսումների, կարող է նվազեցնել արտադրությունը, բարձրացնել գները և խթանել համաշխարհային առևտրային պատերազմ: Անցյալ տարի ԱՄՆ-ն ներմուծել է գրեթե 475 միլիարդ դոլարի մեքենաներ, հիմնականում Մեքսիկայից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Կանադայից և Գերմանիայից: Միայն եվրոպական ավտոարտադրողները ամերիկացի վարորդներին վաճառել են ավելի քան 750,000 ավտոմեքենա:


Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա