ԴՕԿ կուսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալության լուրերի մասին
copy image url

ԴՕԿ կուսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալության լուրերի մասին

Ներքին 1 ամիս առաջ - 23:27 25-02-2025
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով վերջերս համացանցում շրջանառվող լուրերը Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին. «Վերջին օրերին սոցիալական ցանցերում հայտնվել են նոր ֆանտաստիկ ժանրի գլուխգործոցներ, որոնք, եթե հանկարծ էկրանավորվեն, «Marvel»-ը պաշտոնապես կփակի խանութը, «Netflix»-ը կդադարի սերիալներ նկարահանել, իսկ Հոլիվուդը կսկսի կովկասյան սցենարիստների վերապատրաստման դասընթացներ։

Ուշադրություն դարձրեք, որ բոլոր այս «իրադարձությունները» տեղի են ունենում բացառապես համացանցում, և մենք արդեն կասկածում ենք, որ դրանց հետևում կանգնած է ոչ թե իրական կյանքը, այլ սոցիալական ցանցերի ձանձրացած, բայց խորը տաղանդավոր դիպլոմավորված սցենարիստների միությունը։ Մենք առաջարկում ենք նրանց առանձին մրցանակ տալ՝ «Տարվա լավագույն բացահայտումներ» անվանակարգում։

«Դօկ» կուսակցության հայտարարությունից հետո հասարակությունը զարմանքով հայտնաբերեց, որ բամբասանքները չեն պրծնում, այլ նոր ուժով վերածվում են բազմասերիանոց տրիլլերի։

Այսօր ArmLur.am-ը հարցազրույց է անցկացրել Անուշ Գինոսյանի հետ, ինչը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի խորացրեց դավադրության տեսությունների մութ ծալքերը։ Հարգելի լրագրողներ, հիշեցնենք, որ «Դօկ» կուսակցության նախագահը Անուշ Խուդավերդյանն է, և եթե ձեզ մոտ առաջացել են հարցեր, որոնք կարող են մրցակցել «X-Files»-ի սյուժեների հետ, խնդրում ենք դրանք ուղղել հենց նրան։ Մենք արդեն այնքան հայտարարություններ ենք արել Վարդան Ղուկասյանի թեմայով, որ շուտով ստիպված կլինենք առանձին հեռուստաընկերություն բացել՝ «Vardan TV» անունով։

Բայց արի ու տես, որ համացանցային բուռն երևակայությունն անսպառ է։ Այսօր համացանցը պայթեց նոր «սենսացիայով»՝ «Վարդան Ղուկասյանին երկու հոգի ծեծել են իր իսկ տանը»։ Այստեղ մենք պարզապես ուզում ենք հարցնել՝ «Բայց ո՞նց»։ Նշված «ծեծկռտուքի» վերաբերյալ տրամադրված են այնքան ապացույցներ, որքան լուսանկարներ կան մարսագնացների հայ լինելու մասին։

Բայց դրանով դեռ վերջ չէ։ Համացանցային քննիչները սրտի ցավով քննարկում են, թե եթե նա հիվանդանոցում է, ինչու՞ լուսանկար կամ տեսանյութ չկա։

Հարգելիներս, Վարդան Ղուկասյանը երևի չի մտածել, որ պետք է ամեն առավոտ ուղիղ եթեր մտնել ու զեկուցել իր առողջական վիճակի մասին։ Սակայն անհանգստացողներին առաջարկում ենք մի նոր և ավելի սարսափելի տեսություն՝ գուցե Վարդան Ղուկասյանը գերբնական ուժ ունի ու պարզապես… չի ընկնում։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը։ Ինչ վերաբերում է նրա ձերբակալությանը, ապա դա նույնիսկ մեզ համար նորություն էր։ Մինչև մենք կմտածեինք, թե ինչպե՞ս արձագանքել, Ինտերպոլն շատ շուտ հանել էր նրա նկատմամբ հետախուզումը։ Բայց պարզվում է, որ համացանցում Ինտերպոլից ավելի ազդեցիկ կառույց կա՝ ֆեյսբուքյան «հետաքննությունների ազգային բյուրոն», որը գործում է առանց արձակուրդների, աշխատավարձի և փաստերի։

Մենք շարունակում ենք հետևել այս անհավանական զարգացումներին, և, եթե այս տեմպերով շարունակվի, շուտով ստիպված ենք լինելու թողարկել վեպեր, գրել սցենարներ, նկարահանել ֆիլմեր, բացել առանձին սերիալ, իսկ ամենակարևորը՝ «Օսկար» պահանջել՝ «Լավագույն սոցիալական մեդիա դետեկտիվ սերիալ» անվանակարգում»։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին