Ներքին 5 ամիս առաջ - 16:28 10-05-2026

Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ, օրենքի դիկտատուրայի ուժով կառուցելու ենք Արևային Հայաստան. ԴՕԿ

Երկուշաբթի օրվանից դուք փուլ առ փուլ կծանոթանաք այն ռազմավարական և ծրագրային դրույթներին, որոնք Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ կյանքի են կոչվելու ընտրություններից հետո՝ կառուցելու համար Արևային Հայաստան։

Այս մասին գրել է ԴՕԿ կուսակցության գլխավոր շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Հայաստան, որտեղ օրենքը լինելու է ոչ թե իշխանավորի մահակ, այլ՝ քաղաքացու վահան։

Հայաստան, որտեղ աշխատող մարդը այլևս չի նվաստացվելու, թոշակառուն չի գոյատևելու ողորմությամբ, գյուղացին չի լքելու իր հողը, զինվորը չի լինելու մոռացված, իսկ պետությունը ծնկաչոք չի կանգնելու օտարի առաջ։

Տասնամյակներով ձեզ կերակրել են խոստումներով, թալանել են ձեր աշխատանքը, խլել են ձեր արժանապատվությունը, ստիպել են հավատալ, թե ուժեղ պետություն կառուցել հնարավոր չէ։

Բայց գալիս է ժամանակը, երբ ժողովուրդը դադարում է պարզապես սպասել և սկսում է կառուցել։

Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ, օրենքի դիկտատուրայի ուժով կառուցելու ենք Արևային Հայաստանը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում