Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:48 24-02-2025

Դեռ ոչ ոք Գյումրիի ընտրություններին մասնակցելու հայտ չի ներկայացրել. ՏԸՀ նախագահ

ԿԸՀ-ն փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակվել է Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը։ Մարտի 30-ին Գյումրիում կանցկացվեն ՏԻՄ արտահերթ ընտրություններ։

Ընտրություններին հայտ ներկայացրած ուժերը մինչև մարտի 5-ը ունեն ժամանակ ներկայացնելու իրենց դիմումները, որպեսզի ԿԸՀ-ի կողմից ստանան օգտահաշիվ։

Փետրվարի 24-ի դրությամբ Գյումրիի քաղաքապետի թեկնածուները դեռևս պասիվ են։ «Այս պահի դրությամբ ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում կուսակցություն, դաշինք դեռևս փաստաթուղթ չի ներկայացրել»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը։ Գյումրիի քաղաքապետի թեկնածուները շատ են. գործարար, պրոդյուսեր, պատգամավոր, նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Ընտրություններին մասնակցելու հստակ որոշում կայացրած քաղաքական ուժերն են` «ՔՊ», «ԴՕԿ», «Ապրելու երկիր», «ՀՅԴ»։ ԲՀԿ-ն չի մասնակցելու այս ընտրություններին, իսկ ՀՀԿ կուսակցությունից դեռ հստակ որոշում չունեն, արդյոք կմասնակցե՞ն ընտրություններին, թե ոչ։

Ընտրությունների անհրաժեշտությունն առաջացավ, երբ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, որին անմիջապես հաջորդեց իշխող «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամների մանդատներից հրաժարվելը։

Քաղաքը մեկ ամսից ավելի կոլապսային իրավիճակում էր, որ քաղաքը չտուժի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը գցեցին-բռնեցին, որ Գյումրիում ստեղծված ճգնաժամի ելքը այսպես ասած փրայմերիզն է, որը գյումրեցիների համար «իմպըռտնի» բառ էր... չհասկացան դա ինչ էր, բայց լավ բան էր։

Համենայնդեպս տանը նստած քվեատուփերով իրենց տուն եկան, որ իրենց քվեն ստանան։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։

Փաշինյանի առաջարկած փրայմերիզը բացի օտար բառ լինելուց, նաև անհասկանալի էր գյումրեցիների համար։ Գյումրեցիների 90%-ը այդպես էլ չհասկացավ ինչ է փրայմերիզը, շատերը ուրախացան, որ մեր երկիրը աննախադեպ առաջ է գնում. էլ ընտրատեղամաս գնալու կարիք չկա, իրենք են գալիս մարդկանց տները։

Փրայմերիզի արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն ( 253 ձայն) Սարիկ Մինասյանն էր։ Նիկոլ Փաշինյանը Մինասյանին նշանակեց Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ինչպես և ասել էր հենց ամենասկզբում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել