Ներքին 1 տարի առաջ - 22:51 16-01-2025

Գյումրիի ՏԻՄ ընտրությունների գլխավոր «մենյուն». ՔՊ-ն, գործարարներ ու մի նախկին քաղաքապետ

Մոտ 1.5 ամիս է մնացել, որպեսզի Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնողները կողմնորոշվեն և հստակեցնեն, թե ով ինչ դաշինքով է մասնակցելու Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին։

Նախնական տեղեկություններով՝ մարտի 30-ին Գյումրիում կանցկացվեն ՏԻՄ արտահերթ ընտրություններ։

Հայտնի են այն քաղաքական ուժերի անունները, որոնք հայտնել են ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցելու հստակ որոշում։ «ՔՊ», «ԴՕԿ», «Ապրելու երկիր», «ՀՅԴ», ինչպես նաև գործար «Ախուրյան կոոպշին» ՍՊԸ տնօրեն Արմեն Տոնոյանը և Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով առաջադրվելու է «Կոմունիստների» կուսակցության ցուցակով։

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ է եղել 1999-2012 թվականներին։

ՀՀԿ կուսակցությունից դեռ հստակ որոշում չունեն, արդյոք կմասնակցե՞ն ընտրություններին, թե ոչ։ Բանն այն է, որ ՀՀԿ-ի հավանական թեկնածուն Արտյոմ Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է, այսինքն` ՀՀԿ-ն պահելու է «սոլիդարությունը»:

Շրջանառվում են այլ անուններ ևս, ովքեր մեր ճշգրտող հարցերին ի պատասխան` առաջարկում են սպասել` օրը կգա, ամեն ինչ պարզ կլինի։

Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ, երբ մոտ երկու ամիս առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ճնշումների ներքո հրաժարական տվեց։ Քաղաքապետի հրաժարականից հետո, մանդատները վայր դրեցին իշխող «Բալասանյան դաշինքի» 14 ավագանու անդամները։

Գյումրիի քաղաքապետարանում կառավարման ճգնաժամ առաջացավ, որի ելքը միայն Նիկոլ Փաշինյանին «հաջողվեց» գտնել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։

Փաշինյանի առաջարկած փրայմերիզը բացի օտար բառ լինելուց, նաև անհասկանալի էր գյումրեցիների համար։

Գյումրեցիների 90%-ը այդպես էլ չհասկացավ ինչ է փրայմերիզը, շատերը ուրախացան, որ մեր երկիրը աննախադեպ առաջ է գնում. էլ ընտրատեղամաս գնալու կարիք չկա, իրենք են գալիս մարդկանց տները։

Փրայմերիզի արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն ( 253 ձայն) Սարիկ Մինասյանն էր։ Նիկոլ Փաշինյանը Մինասյանին նշանակեց Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ինչպես և ասել հենց ամենասկզբում։

Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին ՔՊ-ն մարտական է տրամադրված։ Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրությունները բախտորոշ նշանակություն են ունենալու իշխող ՔՊ-ի համար։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով

Ձեզ գուցե հետաքրքրի