Մամուլ 1 տարի առաջ - 08:59 22-02-2025

Սա ինչ-որ բան չի՞ հիշեցնում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսպես կոչված՝ «գաղափարախոսական ուղերձը», որով Փաշինյանը օրերս հանդես եկավ, քաղաքագետների ու փորձագետների մեծամասնությունը բնորոշեց որպես Ալիևի ներկայացրած հակահայկական ևս մեկ պահանջ (փոխել ՀՀ Սահմանադրությունը) կատարելու պատրաստակամության մասին հայտարարություն:

Բայց դա չէ միայն հարցը: Փաշինյանը դրանից հետո կառավարության նիստում մեկ այլ հարցի մասին խոսելիս, իբր թե հեգնելով, ասել էր. «Փորձագիտական հանրությունն իմ այս ելույթը կվերլուծի ու այսօր երեկոյան կտեսնենք, թե էլ ինչ ծախեցինք, էլ ինչը տվեցինք, ում հետ ինչ դավադրություն եղավ, սա որ արտաքին ուժի կողմից պարտադրված պահանջ է»:

Այս ոճն ու երանգը ձեզ ոչինչ չեն հիշեցնո՞ւմ...

Երբ նա 2018-ին փողոցից եկավ իշխանության, բանիմաց մարդիկ զգուշացնում ու ահազանգում էին, որ Փաշինյանը եկել է (բերվել է) իշխանության՝ Արցախը թշնամուն հանձնելու նպատակով ու ծրագրով: Շատերը չէին ցանկանում ականջալուր լինել այդ զգուշացումներին, իսկ զգուշացնողներին թիրախավորում էին ու ինչ ասես, որ չէին ասում:
Ինքը՝ Փաշինյանը, արձագանքելով՝ «չքմեղացավ», թե՝ վայ, ինքը նոր-նոր իշխանության է եկել, դեռ անգամ չի բանակցել, իսկ իրեն, ահա, նման մեղադրանքներ են ուղղում:

Հետագա իրադարձություններն ու կյանքի դառնաղի ընթացքը ցույց տվեցին ու ապացուցեցին, որ զգուշացնողները առավել քան իրավացի էին:

Հիմա նա էլի նույն «նոտան» է վերցրել: Ու կարևոր չէ, թե ինչի մասին է խոսքը. սարսափելի է անգամ մտածել, թե ինչեր կան «չքմեղանալու» նոր դրսևորումների ներքո:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան