Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 00:17 19-02-2025

ԳՇ պետը դատարանին խնդրել է մի քանի օրով դադարեցնել գնդապետ Մարտիրոսյանի՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը. Հետք

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ խնդրելով իր պատասխանատվության ներքո ժամանակավորապես դադարեցնել Նվեր Մարտիրոսյանի Հայաստանից բացակայելու արգելքը։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Ըստ ԳՇ պետի՝ հաշվի առնելով գնդապետ Նվեր Մարտիրոսյանի գիտելիքներն ու հմտությունները, անհրաժեշտ է փետրվարի 24-28-ը ՊՆ հանձնախմբի կազմում նրան գործուղել Հունաստան։

Ներկայում Նվեր Մարտիրոսյանը զբաղեցնում է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Այդ պաշտոնին Մարտիրոսյանը նշանակվել է 2021թ. օգոստոսի 17-ին։

Հիշեցնենք, որ Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Հրամանատարների մեղադրանքը վերաբերում է 73-հոգանոց վաշտին։ Զոհվածների ծնողների խոսքով՝ 2020թ. հոկտեմբերի 11-ին զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։ Վաշտի 73 անդամներն էլ Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել են։

Ավելին՝ սկզբնաղբյուրում