Ներքին 1 տարի առաջ - 11:51 18-02-2025

20-ամյա տղայի մոտ հայտնաբերվել են ատրճանակներ ու թմրամիջոց. shamshyan.com

Փետրվարի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 20-ամյա Էդգար Ս.-ի մոտ հնարավոր է՝ ապօրինի զենք-զինամթերք լինի:

Տեղում Շենգավիթի ոստիկանները պարզում են վերջինի գտնվելու վայրը և ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում են նրան և տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին:

Արդեն տեղում փաստերի ճնշման տակ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 2 հատ ատրճանակ, որոնցից մեկը «PM-X» տեսակի պնևմատիկ ատրճանակ է, իսկ մյուսը՝ անհայտ տեսակի ատրճանակ, 12 հատ մետաղյա փամփուշտ հանդիսացող գնդակներ և 1 հատ գազաբալոն, 1 հատ պահեստատուփ, թվով 6 հատ թղթե գլանակ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով:

Էդգար Ս.-ն ազատ է արձակվել, քննչական բաժին են ներկայացվել նաև նրա մոտ հայտնաբերված իրերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել

Ձեզ գուցե հետաքրքրի