Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:49 17-02-2025

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում դիտարկել է պետական միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքը

«Այսօր այցելել եմ Արարատի մարզ` դիտարկելու մարզում պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը։

Փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի, մարզի համայնքապետերի հետ նախ ծանոթացել ենք Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք կավարտվեն այս տարի։

Հանձնարարել եմ աշխատանքներն իրականացնել բարձր որակով՝ բացառելով թերությունները:
Այնուհետև դիտարկել ենք շուրջ 300 մլն դրամ արժեքով Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման, ինչպես նաև Մասիսի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք ավարտված են:

Կրկին սուբվենցիոն ծրագրով, շուրջ 340 մլն դրամ արժեքով Արտաշատ համայնքի Մրգանուշ բնակավայրում մանկապարտեզ է կառուցվում, որը նախատեսված է 150 երեխայի համար:
Չնայած եղանակային պայմաններին՝ շինհրապարակում ակտիվ աշխատանքներ էին ընթանում։

Մանկապարտեզը պատրաստ լինելուն պես կսպասարկի նաև հարակից բնակավայրերին:
Հաջորդ կանգառը Վեդու ջրամբարն էր, որտեղ աշխատանքներն ավարտական փուլում են, և գարնանն արդեն կիրականացվեն ջրալցման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 90 միլիոն եվրո է:

Այցելեցի նաև Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի մանկապարտեզ, որը ևս կառուցվում է սուբվենցիոն ծրագրով՝ ավելի քան 141 մլն դրամ արժեքով՝ նախատեսված 120 երեխայի համար:

Եղել եմ նաև Արարատ համայնքի Արարատ և Երասխ բնակավայրերում, որտեղ ծանոթացել եմ մարզադպրոցների կառուցման աշխատանքներին, ինչպես նաև այցելել եմ Երասխ բնակավայրում 16 մլն դրամ արժեքով կառուցվող մի քանի տներ»,- գրել է նախարարը։