Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:22 17-02-2025

Ամեն գնով պետք է պահել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Ռոբերտ Քոչարյան

Մենք ակտիվ փոփոխվող աշխարհի հետ գործ ունենք, ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչ է լինելու, բայց ուղղությունը հասկանալի է և այս ընթացքում քայլեր անել, որոնք անվերադարձ կորուստ են բերելու բանակցային գործընթաին, հիմարություն է, ամեն գնով պետք է պահել ԵԱՀԿ Մինսկի խումբը, հայտարարեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե հիմա Մինսկի խումբը լուծարվի, այլևս չափազանց դժվար կլինի այդ կարգի նոր ֆորմատ ունենալ.

«Այսօրվա վիճակով Մինսկի խումբը քեզ ինչո՞վ է խանգարում։ Խումբը ստեղծվել է, բանակցային ֆորմատ է, թող մնա։ Երբ ստեղծվի այլ կարգի բանակցային աշխատող ֆորմատ, նոր այդ ժամանակ սա լուծարեք։ Արդեն այդ հարվածներից ոչ թե իրենց ճակատն է «մազոլ» դարձել, այլ՝ երկրի։ Խաղաղապահները սկզբնական շրջանում իրենց առաքելությունը լավ էին անում, այնքան ժամանակ, մինչև մենք չենք ասել, որ Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում։

Այդ ժամանակվանից էլ սկսում են խնդիրները։ Ի՞նչն էր քեզ ստիպում, որ այդ պահին գնաս Պրահա և այդ թուղթը ստորագրես, որ Շառլ Միշելն ասի՞՝ էս ինչ լավ տղա է։ Ո՞ւր է հիմա Շառլ Միշելը, աու՜։ Դուք չեք տեսնո՞ւմ, որ այսօր Եվրոպայի առաջնորդների կալիբռն ա փոխվել։ Այդ մարդիկ պաշտոնից հեռանալուց հետո կորում, անհետանում են։ Փոխվել է ամեն ինչ»։

Քոչարյանը պնդեց՝ հատկապես այսօրվա անորոշությունների ֆոնին պետք է պահել ԵԱՀԿ մինսկի խմբի ֆորմատը։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է