Ուկրաինան կարող է հայտնվել ծանր ռազմական իրավիճակում մինչև ամառվա սկիզբը, հատկապես, եթե դադարեցվի ռազմական օգնությունը ԱՄՆ-ից։ Այս մասին հայտնում է բրիտանական The Observer շաբաթաթերթը՝ հղում անելով Կիևի աղբյուրներին։
Նշվում է, որ ուկրաինական բանակն արդեն լուրջ խնդիրներ ունի, այդ թվում՝ լայնածավալ դասալքություն, նոր զորքերի մոբիլիզացիայի դժվարություններ և առաջնագծում զինվորների հոգնածություն։