Ներքին Միտք 1 տարի առաջ - 13:26 16-02-2025

Թուրքական բարեկամության գինը Սյունիքի հայաթափումն է. Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի գրառումը. «Թուրքական բարեկամության գինը Սյունիքի հայաթափումն է

1918 թվականի օգոստոսի 28-ին Երևան է ժամանում Կովկասյան ռազմաճակատում թուրքական զորքերի հրամանատար Խալիլ փաշան ՝ Կովկասում գերմանական ռազմական առաքելության ղեկավար գեներալ Կրեսս ֆոն Կրեսսենշտայնի, Ավստրո-Հունգարական կայսրության ներկայացուցիչ Ֆալկերշտեյնի, Վրաստանում Հայաստանի ներկայացուցիչ Ա. Ջամալյանի ու մի խումբ հայ հասարակական գործիչների ուղեկցությամբ:

Գերմանացիների խորհրդով պատվիրակությանը Երևանի կառամատույցում զինվորական նվագախմբով և պատվո պահակախմբով դիմավորում են ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը, գեներալ Սիլիկյանը, Երևանի պարետ, դերասան Արշավիր Շահխաթունին:

Խալիլը հայտնի էր որպես ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի ընկեր: Երկու նախկին ընկերները իրար հանդիպում են ժպտադեմ, ջերմորեն՝ բարեկամական ձեռքսեղմումից հետո գրկախառնվելով:

Ի պատիվ բարձր հյուրերի կառավարության կողմից հանդիսավոր ճաշ է տրվում, որին մասնակցում են բոլոր մինիստրները, Ազգային խորհրդի նախագահը, կարճ ասած երկրի բարձրագույն ղեկավարությունն ամբողջ կազմով:

Զինվորական նվագակցությամբ հանդիսավոր ճաշատոնը ընդմիջվում էր թուրքական ղեկավարության մեծարման կենացներով, իսկ ճաշի ավարտից հետո հյուրանոցից դուրս եկող բարձր հյուրերին դռների մոտ որոտընդոստ ծափերով ու բացականչություններով դիմավորեց հյուրանոցի մոտ հավաքված մարդկանց մեծ բազմությունը: Հաջորդ օրը դեսպանությունն այցելում է Էջմիածին, հանդիպում Հայոց կաթողիկոսի հետ...

Նորանկախ Հայաստանի Հանրապետություն ժամանած թուրքերը Երևանում մեր երկրի ղեկավարության հետ քննարկում են Ադրբեջանին անցած Ջևանշիրի ու Վարանդայի փոխանակումը Զանգեզուրի ու Մեղրիի հետ, ըստ որում, թուրքերն առաջարկում էին, իսկ փաստացի պահանջում էին դատարկել Զանգեզուրը»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ