Ներքին 3 տարի առաջ - 15:50 09-09-2022

Հաջորդ քայլը լինելու է Արցախի հայկական մնացորդում գյուղերի հայաթափումն ու դրանք ադրբեջանական հատուկջոկատայիններով բնակեցումը․ Ալեքսանդր Քանանյան

Արցախում շատ են ուժգնացել այն խոսակցությունները, որ այժմ Ադրբեջանը պահանջում է իր քաղաքացիական բնակչությանը ներս թողնել այն բնակավայրեը, որոնք այսօր գտնվում են Արցախի հայկական մնացորդում, բայց 1988 թ-ի դրությամբ եղել են ադրբեջանաբանակ։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն ընդգծելով, որ խոսքը հատկապես Իվանյանի՝ Խոջալուի և Ստեփանակերտի մի շարք արվարձանների մասին է։

«Փորձը ցույց է տալիս, որ նման խոսակցությունները իրականություն են դառնում։ Զուգահեռաբար, վստահ եմ կշրջանառվի Չարեքդարի և Ականաբերդի անունները, որովհետև Մարտակերտի այս երկու գյուղերը նույնպես ադրբեջանաբնակ էին 1988 թ-ին։ Արդյունքում, կգործարկվի նոր, ծանոթ կերպով լարվածություն առաջացնելու, նոր դիրքերի կամ նոր զիջումների կորզում հայկական կողմից, որից հետո կարող ենք ևս մի քանի պատանդ ռազմագերիներ հետ ստանալ»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ պետք չէ փորձել կանխագուշակումներ անել, որևէ բան կռահել։

«Ի դեմս Ալիևի՝ մենք ունենք մի քաղաքական գործչի, որը ամենայն շիտակությամբ նկարագրում, ապա ջանում է իրականացնել իր բոլոր հայեցակարգերն ու մտադրույթունները։ Այս պահին սա այն կարևոր նոր պահանջներից է լինելու։ Այն է՝ քաղաքացիական բնակչության վերադարձը նշված գոտիներ։ Հասկանալի է, որ դա ծանրագույն բարոյահեգեբանական հերթական հարվածը կարող է հասցնել Արցախի մնացորդում գտնվող և Հայաստանի կողմից որևէ կերպ չվերահսկվող Արցախի մնացորդում։ Մենք գիտենք որ ճանապարհի փոփոխությամբ կարևորագույն ենթակառուցվածքները դարձյալ ընկել են Ադրբեջանի ձեռքը։ ճիշտ է՝ մեզ համոզում են, որ ինտերնետային մալուխը կամ էլեկտրականությունը Գորիսից նոր ճանապարհով է գնում, բայց ես սա իհարկե չեմ ստուգել։ Ամեն դեպքում՝ չափազանց վատ նոր զարգացումներ են սպասվելու։ Այդ բնակավայրեը փախստական ադրբեջանցիների վերադարձից բացի՝ նոր թափ են առել պաշտպանության բանակի մնացորդը զինաթափելու, ընդհուպ՝ լուծարելու վերաբերյալ պահանջները։ Ընդ որում՝ այս և հետագա զարգացումները կարող են արագացվել՝ հաշվի առբելով ՌԴ-ի ուկրանիական արկածախնդրությունը»։

Նա ընդգծեց, որ եթե նման բան տեղի ունենա՝ խաղաղ բնակչության դիմակի ներոք այնտեղ կմտնեն շատ վտանգավոր մարդիկ, տարրեր, զինված ու մարզված տարրեր նույնպես կարող են ներթափանցել դա անխուսափելի է։

«Ոչ բարով հիշատակելի Հայկ Քոթանջյանը տարիներ առաջ, երբ խոսվում էր Արցախում ևս մեկ ինքնորոշման հանրաքվե անցկացնելու մասին՝ հատուկ նշում էր, որ, այո, հանրաքվեին պետք է մասնակցի նաև ԼՂԻՄ-ից հեռացված ադրբեջանական բնակչությունը և նրանց օրինական ժառանգները։ Տեսականորեն դրանք այն մարդիկ են, որոնք 1988 թ-ի հունվարի 1-ի դրությամբ եղել են ԼՂԻՄ-ի բնակիչ, ունեցել են այդ մարզում անձնագրային գրանցումը, ինչպես նաև նրանց ունեցած բոլոր ժառանգները։ Սա տեսականորեն։ Ընդ որում՝ տարիներ առաջ Ադրբեջանը պնդում էր, որ այդ մարդկանց թիվը 150 հազարից ավելի է։

Այսինքն, նրանց թիվն ավելի շատ է, քան մինչև 2020 թ-ի պատերազմը Արցախում եղած հայ բնակչությունը։ Բայց, բնականաբար, եթե Ադրբեջանը կարողանա հասնել իր հերթական պահանջի իրականացմանը, ապա պարզ է , որ շատ քիչ մարդիկ նշված խմբից կվերադառնան նույն Իվանյան ավանը։ Այլ պարզապես տարածքը կդատարկվի հայերից և այնտեղ ոստիկանական ուժերի կամ բնակչության անվան տակ սկզբնական փուլում ներթափանցելու է այլ կարգի համապատասխան պատրաստություն անցած բնակչություն, որովհետև Ադրբեջանը կարող է ասել, որ ինքը դեռ ապահով չէ մարդկանց անվտանգության համար և նախ պետք է երաշխավորի տարածքում փախստականների վերադարձի համար բոլոր պայմանները։ Դրա համար սա լինելու է հայաթափում և հատուկջոկատայինների ներթափանցում Արցախի մնացած տարածք»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի