Ներքին 1 տարի առաջ - 11:59 16-02-2025

Ավետիք Իշխանյանի հրաժեշտի խոսքը

Այսօր առավոտյան մահացել է Ավետիք Իշխանյանը։ Նրա խնդրանքով տեղադրվում է այս գրառումը։

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔ

2020թ․ դավաճան-վարչապետի կողմից հրահրված պատերազմը ինձ հունից հանեց, իսկ նոյեմբերի 9-ը, կարելի է ասել, կործանեց կյանքս։ Դրանից հետո, այնուամենայնիվ որոշակի հույսեր էի փայփայում, որ դավաճանին հեռացնելուց հետո, թերևս հնարավոր է ինչ-ինչ հարցեր կարգի բերել, փոխել անդառնալի թվացող իրադարձությունների ընթացքը։

Սակայն, ավաղ, ոչ միայն չկարողացանք պարտության պատասխանատու և խորհրդանիշ ճիվաղին հեռացնել, այլև նա առավել ամրապնդեց իշխանությունը, շարունակելով հայրենիքի վաճառքը։ Այս տարիներին խոր հիասթափություն ունեցա շատ մտերիմներից՝ բարեկամներ, ընկերներ, գործընկերներ, ինչպես նաև հայ ժողովրդից և ողջ մարդկությունից․․․ինքս ինձնից։

Այս ամենին ջղերս չդիմացան և օր օրի առողջությունս քայքայվեց։ Այլևս չեմ տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որի նպատակն էր ազատագրել Արցախը, այսօր իմ պատասխանատվությունն ու միաժամանակ անզորությունն եմ զգում Արցախի հարցում։

Չեմ ցանկանում տեսնել հայրենիքիս վերջնական կործանումը, չեմ ցանկանում, որ իմ պահվածքի պատճառով հետապնդվեն իմ զավակները, նաև իմ տրամադրությամբ և առողջությամբ բեռ դառնալ հարազատներիս, ընկերներիս համար։

Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Ամեն գիշեր պառկելուց, մեծ հույսեր էի փայփայում, որ այլևս չեմ արթնանա։

Ներեցեք, եթե կարող եք, առաջին հերթին կինս՝ Նունեն, մայրս՝ Բյուրակն Չերազ-Անդրեասյանը, տղաներս՝ Ռաֆայելն ու Հրաչյան, քույրս՝ Վարդուհին, բոլոր հարազատներս, ընկերներս, համախոհներս։

Հիշենք Վահան Տերյանին․
Հրաժեշտի գազել
Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:
Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:
Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,
Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:
Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:
Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»