Մամուլ 1 տարի առաջ - 08:55 15-02-2025

Առաջարկ արցախցի պատգամավորներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի ԿԸՀ նախագահ Սիրան Ավետիսյանը դիմել է Արցախի ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով թարմացնել իրենց ընտրացուցակները։ Սամվել Բաբայանի թիմակիցը գրել է․ «Հիմք ընդունելով այն, որ ընտրական ցուցակներ վարելը ԿԸՀ-ի կողմից դարձել է անհնարին, ուստի, ԱՀ ներկայացուցչական մարմնի կենսունակ կազմն ապահովելու նպատակով, առաջարկվում է մանդատ ստացած կուսակցություններին ներկայացնելու նորացված ցուցակներ»։ Նման հնարավորություն ընձեռելով՝ «կերաշխավորվի ԱԺ կենսունակությունը», հնարավոր կլինի մինչեւ հաջորդ ընտրությունները ԱՀ խորհրդարանում ապահովել «ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ձեւավորված քաղաքական հավասարակշռությունը»։ Այս առաջարկը նա արել է այն բանից հետո, երբ Արցախի նախագահը գտել է ԱԺ գործունեությունը երկարաձգելու իրավական հիմքը: Արցախի ԱԺ խմբակցությունները չեն քննարկել այս առաջարկը, քանի որ Բաբայանի կուսակցության պատգամավորներն ասել են, որ սա իրենց պաշտոնական առաջարկը չէ, իրենք համաձայն չեն դրա հետ։

Արցախցիները կարծում են, որ Բաբայանը սա անում է, որովհետեւ իր ֆրակցիան ամբողջությամբ կառավարելի չէ իր կողմից` հաճախ միանում են ՀՀ իշխանությունների դեմ արվող հայտարարություններին, հետեւաբար, ուզում է նրանց փոխարինել հավատարիմներով, որոնք կհակադրվեն արցախցի պատգամավորներին։ Այն Բաբայանը, որը կողմ էր Արցախի պետական ինստիտուտները ՀԿ-ներով փոխարինելուն, հիմա մտահոգվել է պետական մարմնի կենսունակությամբ: Ի դեպ, Սիրան Ավետիսյանն աշխատում է ՀՀ ԿԸՀ-ում, որն ապաքաղաքական մարմին է, սակայն խառնվում է քաղաքական կյանքին: ԿԸՀ-ից ասացին, որ նա 2023 թ. նոյեմբերի 1-ից ղեկավարում է ԿԸՀ ուսումնական կենտրոնը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան