Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:40 14-02-2025

Քաղաքապետը չի տեսնո՞ւմ, որ քաղաքը կեղտի մեջ կորած է

Այսօր՝ փետրվարի 14-ին, Երևանում ձյան պատճառով բարդ իրավիճակ էր ստեղծվել: Քաղաքապետարանի կողմից ձնամաքրման աշխատանքներ, ինչպես երևում էր փողոցներից, չէին իրականացվում, ինչի հետևանքով քաղաքացիների և տրանսպորտային միջոցների համար առաջացել էին տեղաշարժի խոչընդոտներ:

Oragir.News-ը զրուցել է քաղաքացիների հետ և լսել նրանց կարծիքները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Շատերը բարձրաձայնեցին ոչ միայն ձնամաքրման խնդիրների, այլև տրանսպորտի թանկացումների, ցածր աշխատավարձերի և ընդհանուր սոցիալ-տնտեսական դժվարությունների մասին:

«Քաղաքը ահավոր կեղտոտ է: Քաղաքապետը չի տեսնո՞ւմ, որ քաղաքը կեղտի մեջ կորած է: Չե՞ն կարող մաքրել: Էս երկրում ինչ է կատարվում: Չե՞ն կարող թոշակները բարձրացնել: Ինքը մեր տեղը լինի, էդ տված թոշակով քանի՞ օր կապրի»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց