Ներքին 1 տարի առաջ - 22:13 14-02-2025

Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղել Լիտվա՝ սահմանային ծառայության փորձն ուսումնասիրելու

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 23-րդ կետերը`

1. Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավարի տեղակալ Տաթև Անտոնյանին և գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ Տիգրան Սարգսյանին 2025 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը ներառյալ գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)՝ սահմանի համալիր կառավարման համակարգերի, այդ թվում՝ ոլորտում կիրառվող ստանդարտների, սահմանին ծառայություն իրականացնող մարմինների փոխգործելիության հիմքերի և կիրառելի մեթոդների փորձն ուսումնասիրելու նպատակով:

2. Գրասենյակի ղեկավարի տեղակալին և գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետին՝ գործուղումից 2 վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ