Ներքին 1 տարի առաջ - 18:55 14-02-2025

ՀՀ դեսպանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարար Կոստանտինոս Կոմբոսի հետ: Այս մասին հայտնում են Կիպրոսում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի ԱԳ նախարարին հայ-կիպրական երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահելու մեջ իր ներդրման համար, որի արդյունքում երկու երկրներում վերջապես մեկնարկում է վաղուց սպասված դիվանագիտական ներկայացուցչությունների բացման գործընթացը։

Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։ Ինչպես նաև տեղեկացրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման և ներկայումս ընթացող գործընթացի մասին։

Կիպրոսի ԱԳ նախարարը ողջունել է վերջին տարիներին Հայաստանի գրանցած նկատելի ժողովրդավարական առաջընթացը և ողջունել է ԵՄ-ին անդամակցության որոշման մեկնարկը՝ հայտնելով Կիպրոսի լիակատար աջակցությունը, այդ թվում և Հայաստանի ջանքերին` ուղղված տարածաշրջանային կայուն խաղաղության հաստատմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և երկուստեք շնորհակալություն են հայտնել միմյանց համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում գնահատելի աջակցության համար։ Քննարկվել է առաջիկայում Կիպրոսի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցելելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա