Ներքին 2 տարի առաջ - 19:53 05-09-2024

ՀՀ դեսպանը Հունաստանի ԱԺ պաշտպանության հանձնաժողովին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները

Սեպտեմբերի 3-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Թեոդորա Բակոյանիին։ Հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Դեսպան Մկրտչյանը, ողջունելով տկն․ Բակոյանիին, ընդգծեց հայ-հունական հարաբերությունների գերազանց մակարդակը և կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։

Դեսպանը մասնավորապես ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, սահմանազատման գործընթացը և Ալմա-Աթայի հռչակագրի համապատասխան այն իրականացնելու անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող քայլերը և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց օր առաջ ազատ արձակելու հրամայականը։

Իր հերթին տկն․ Բակոյանին շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին այցելության համար և անդրադարձավ միջխորհրդարանական շփումների կարևորորությանը երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության խթանման գործում։

ՀՀ դեսպանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում վերջին զարգացումները։

Քննարկվել են երկկողմ խորհրդարանական կապերի ակտիվացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում