Մամուլ 1 տարի առաջ - 08:57 12-02-2025

ՔՊ-ն քննարկումների մեջ է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը, որի պատճառով նախորդ շաբաթ նա իր թիմակիցների հետ թեժ վեճի մեջ մտավ եւ մի կերպ անցկացրեց ԱԺ հանձնաժողովի նիստում, չի ընդգրկվել երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում, ինչպես լինում է սովորաբար, երբ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս նախագծին։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու նախագծի մասին է, որի առիթով պատգամավորն առաջարկում էր փոխել Հարկային օրենսգիրքը եւ բացի այն հարկերից եւ տուրքերից, որոնք այժմ գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաեւ շրջանառության 10 տոկոսի չափով։ Հանձնաժողովի նիստում պատգամավորն իր կուսակիցներին մեղադրեց, թե` բուքմեյքերական բիզնեսմենների շահերն եք պաշտպանում։ Ի վերջո, հանձնաժողովի 3 ՔՊ-ական անդամ կողմ քվեարկեց, 2-ը` դեմ։ Սակայն ԱԺ խորհրդի նիստի ժամանակ սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հերիքնազ Տիգրանյանի առաջարկով նախագիծը չի ներառվել օրակարգում։ Որոշ տեղեկություններով, այս նախագծի շուրջ խմորումները շարունակվել են կուլիսներում` բուքմեյքերների հետ մտերմություն ունեցող պատգամավորներն են Տիգրանյանին խնդրել, որ «վետո» դնի նախագծի վրա:

Միեւնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանին են դիմել, թե չի կարելի հենց այնպես վնասել այս բիզնեսին, հատկապես որ նախագծով խաղամոլության դեմը չենք առնում։ Հայկ Սարգսյանին հարցրինք՝ ինչո՞ւ նախագիծը չի ընդգրկվել օրակարգում։ «Ինձ վարչապետի աշխատակազմից դիմել են, որպեսզի նախագիծը եւս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ կառավարությունն էլ նախապես դրական էր արտահայտվել նախագծի մասին, ապա հրաժարվել էր դրական եզրակացություն տալ` առաջարկելով նորից քննարկել այն: Քննարկումը տեղի կունենա այսօր՝ կառավարությունում, որին կմասնակցեն նաեւ պատգամավորները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ