Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:17 11-02-2025

Հունաստանը մտադիր չէ Հայաստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցել. ՊՆ

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հերքել է Հայաստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցելու մտադրության մասին հրապարակումները: Դենդիասը պատասխանել է խորհրդարանական կուսակցության առաջնորդ Կիրիակոս Վելոպուլոսի պատգամավորական հարցմանը։

Հարցման մեջ ասվում էր, որ մի շարք հրապարակումների համաձայն՝ Հունաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է շահագործումից հանել ռուսական զենիթային համակարգերը, այդ թվում՝ Ս-300-ները, և դրանք փոխարինել Իսրայելում կամ այլ երկրում արտադրված նորերով: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանից հետո նախատեսվում էր այդ միջոցները զիջել Հայաստանի ՀՕՊ-ին՝ «Ֆրանսիայի և այլ գործընկերների հետ լայն ռազմավարական համագործակցության շրջանակներում»:

«Համապատասխան հարցին ի պատասխան հայտնում եմ, որ զենիթային սպառազինության համակարգերը երրորդ երկրներին հանձնելու մասին որոշում չի կայացվել» - ասված է պարզաբանման մեջ։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Հունաստանը Հայաստանին կփոխանցի Ս-300, Տոր-Մ1 և Օսա-ԱԿՄ զենիթահրթիռային համալիրները։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան