Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:41 11-02-2025

100 դրամ սակագնի առաջարկը ոչ միայն անիրագործելի է, այլև կործանարար․ Զարուհի Աղաջանյան

Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Աղաջանյանը, ելույթ ունենալով «Ազագային առաջընթաց» խմբակցության նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց, թե քաղաքացիների մեծամասնությունը չտրվեց մանիպուլյացիաներին, և 150 դրամն արդարացված և նվազագույն գիննն է մեկ ուղետոմսի համար։

«Մեր իրավագիտակից, քաղաքակիրթ և արժանապատիվ երևանցիները վերստին մերժեցին հետադիմությունը, պատրաստակամություն հայտնելով իրենց ներդրումն ու մասնակցույթունն ունենալ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի զարգացման գործում։ Քաղաքացիների մեծամասնությունը չտրվեց մանիպուլյացիաներին, մերժելով էժանագին պոպուլիզմն ու սուտը, ընդունելով, որ 150 դրամն այն արդարացված ու նվազագույն գինն է, որ նրանք պատրաստ են վճարել այսօր և վաղը ավելի լավ տրանսպորտ ունենալու, արժանապատիվ երթևեկելու և համակարգի շարունակական զարգացումն ապահովելու համար»,- ասաց իշխանական ավագանու անդամը։

Նա ընդգծեց նաև, որ 100 դրամ սակագնի առաջարկը սովորական պոպուլիստական հնար է, որը ոչ միայն անիրագործելի է, այլև կործանարար։

Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագծով առաջակվում է, ի շարս այլ փաթեթների և սոցիալական արտոնությունների, սահմանել նաև մեկ ուղևորափոխադրման համար 100 դրամ սակագինը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը