Ներքին 1 տարի առաջ - 18:32 10-02-2025

Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը․ «ՀայաՔվե»

«Հայաքվե» նախաձեռնության հայտարարությունը․

«Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը:
Մի կողմից չքմեղանում են, իբր ո՞վ է կասկածի տակ առնում Ցեղասպանության իրողությունը, մյուս կողմից անում են հայտարարություններ, որոնք ջուր են լցնում թուրքական ժխտողականության ջրաղացին։

Ի՞նչ է տեղի ունենում։ Ինչու՞ և ինչպե՞ս են նսեմացնում Հայոց ցեղասպանության նշանակությունը։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար դեռ 1992 թվականից դրել է մի շարք նախապայմաններ, որոնցից մեկը հրաժարումն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը արտաքին քաղաքական առաջնահերթություն դարձնելուց։

Եվ թեև գործող վարչախումբը քանիցս հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորում է առանց նախապայմանների հիմքի վրա, իրականում կատարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները։

Եվ ավելին։ Թուրքիան Հայաստանից պաշտոնապես չի պահանջել ժխտել, հերքել կամ մոռացության տալ Հայոց ցեղասպանության եղելությունը։ Իսկ գործող վարչախումբն այս հարցում իր պլաններն ուղղակի գերակատարում է»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի