copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:30 18-11-2024

Նոր տնօրենը ժամկետանց սնունդ է բերում և ստիպում տալ աշակերտներին․ դասադուլ՝ Բյուրականի դպրոցում

Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում գործադուլն ու դասադուլը շարունակվում են, այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասացին դպրոցի աշակերտների ծնողները։

Ուսուցիչներն ու աշակերտների ծնողները բողոքում են, որ իրենց դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից հեռացնելուց հետո ԺՊ են նշանակել, բայցի այդ՝ ևս 1 տնօրեն են նշանակել, որը համակարգելու է ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը։

«Մենք ուզում ենք, որ դպրոցը գա հին տարբերակին, երբ նորմալ դպրոց ունեինք, 1 տնօրեն։ Այն ժամանակվա օրենքներով՝ 1 տնօրենի հաստիք էր գործում, ոչ թե 2։ Աշխատող տնօրենը պայմանագրով մինչև 2026 թվականը պետք է պաշտոնավարեր։ Հետո, երբ այդ ժամկետը լրանար, նոր մրցույթ կլիներ, 2 տնօրեն թող լիներ։ Հիմա ուսուցիչների և ծնողների պահանջը հետևյալն է՝ բերել նախկին ձևին, մինչ կգա 2026 թվականը։ Պահանջ չկա, որ նախկին տնօրեն Լուսինե Մկրտչյանը վերադառնա և աշխատի տնօրեն, իհարկե՝ շատ լավ կլիներ, անգամ խնդրում ենք, որ գա աշխատի, որովհետև, որպես ծնող՝ եմ ասում, դա ի շահ երեխանրի կլինի»,- ասաց Ղազար Մահտեսյանը, որի 2 երեխաները սովորում են այս դպորցում և միացել են դասադուլին։

Ծնողի խոսքով՝ ֆինանսական գծով նորանշանակ տնօրեն Աննա Տոնոյանը, որը Մուղնիի դպրոցում գերմաներենի ուսուցիչ է աշխատել, բազմաթիվ խնդիրներ է ստեղծել ինչպես ուսուցիչների, այնպես էլ ճաշարանի աշխատակիցների համար։ Ավելին՝ նրա գործունեության հետևանքով աշակերտները կարող են թունավորվել․

«Այդ տնօրենի ամենաուժեղ աշխատանքը եղել է այն, որ անհիմն հեռացրել է դպրոցի հաշվապահին։ Ինքը գործից ոչինչ չի հասկանում, իսկ հաշվապահը մնալու դեպքում իրեն ասելու էր՝ չի կարելի։ Նոր ֆինանսական տնօրենն իրեն թույլ է տալիս ճանապարհից առևտուր անել ու բերել դպրոց, ստիպել ճաշարանի աշխատողներին, որ դա տան երեխաներին։ Օրինակ՝ ճանապարհին կարող է ձու առնել կամ մածուն, թե որտեղից է առնում, իր սիրելի խանութից է առնում, թե սուպերմարկետից, էական չէ, բայց օրենքը թույլ չի տալիս, որ առձեռն ինչ-որ տեղից բան առնի ու բերի դպրոցի ճաշարան։ Տեղեկություն ունենք, որ կոնֆլիկտ է եղել ճաշարանի աշխատողների և ֆինանսական գծով տնօրենի հետ, որովհետև ժամկետանց ապրանք է բերել։ Խնդիրը հասել է նրան, որ ասել է, եթե ժամկետանց մածուն կամ ձու է, բիսկվիթ սարքեք, տվեք երեխաներին։ Ավելին, ասել է՝ ինձ հակադարձելը, նշանակում է, որ պետությանն եք հակադարձել, դուք պետության դեմ եք դուրս գալիս։ Մեր ունեցած տեղեկություններով՝ այս տնօրենի ամուսինը Ոստիկանության Կոտայքի մարզի բարձրաստիճան սպա է։ Առաջին 2 օրը Ոստիկանության ավտոմեքենայով է եկել աշխատանքի։ Թե՝ դրանով ում են ինչ հասկացնում կամ վախեցնում, որ Ոստիկանության ավտոմեքենան է տնօրենին բերում-տանում, պարզ չէ։ Մեզ իր անձը հետաքրքիր չէ, խնդիրը այստեղ այն է, որ ինքը չպետք է գար, այդ պաշտոնում կարող էր մարդ նշանակվել միայն 2026 թվականին»,- ասաց ծնողը, ապա հավելեց, որ ուսուցիչների 70 տոկոսից ավելին միացել է գործադուլին, աշակերտների մեծ մասը ևս դպրոց չի հաճախում»։

Նորանշանակ տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ Արագածոտնի մարզպետարանից Oragir.News-ի զանգերին չպատասխանեցին։

Ամենից շատ դիտված

09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
23:34 Դատավարությունը շարունակվում է, մինչդեռ իշխանական լրատվամիջոցը հաղորդում է կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու մասին. Ամստերդամ 
23:41 Իշխանության նպատակը 2026-ին ընդառաջ մրցունակ բոլոր ուժերին թուլացնելն է կամ մեկուսացնելը. Աբրահամյան
08:55 Վրաստանում կատարակտի բուժման համար օգտագործվող կաթիլները 3–5 անգամ ավելի էժան են, քան Հայաստանում
13:50 Տատուներով ֆեյք «դպիրը» հիմա էլ ԱԺ-ում է պատգամավորի օգնական է
12:30 Սևակ Խաչատրյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ
23:19 ՀՀ-ն ու ԱՄԷ-ն ստորագրել են պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագիր
08:38 Ռոմանոս Պետրոսյանի գործունեության ժամկետն ավարտվեց. ինչ է սպասվում ՀԷՑ-ում. Ժողովուրդ